«Թուրքիան, կարծես թե, սկսում է մեր ատոմակայանից». Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան, կարծես թե, սկսում է մեր ատոմակայանից...
Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (CHP) միջնորդել է , որպեսզի խորհրդարանական հետաքննություն անցկացնեն՝ ուսումնասիրելու «Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հնարավոր կործանարար հետևանքները հարևան երկրների համար» թեմայով:
«Որպես CHP, մենք ներկայացրեցինք խորհրդարանական միջնորդություն` ուսումնասիրելու Մեծամորի ատոմակայանի կործանարար ազդեցությունը մեր երկրի և հարևան երկրների համար և քայլ կատարենք լուծելու այդ հարցը՝ ձևավորելով միջազգային հասարակական կարծիք », - ասել է Դենիզ Յավուզըլմազը, ով հյուսիս-արևմտյան Զոնգուլդակի նահանգից ընտրված պատգամավոր է:
Յավուզըլմազը հայտնել է, որ միջնորդությունը ստորագրվել է CHP 40 օրենսդիրների կողմից:
Նա ավելի հեռուն է գնացել և ասել, որ Մեծամորը նույնքան վտանգավոր է, որքան Չեռնոբիլի ատոմակայանը:
Մեծամորը աշխատում է «ժամանակի ռումբի պես Թուրքիայի սահմանի ողջ երկայնքով», - իր խոսքն այսպես է ավարտել նա»: