Մամեդյարովը «պայթեցնում է» Փաշինյանի ղարաբաղյան փաթեթը՝ «Լավրովի պլանով»

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBC հեռուստաալիքին ծավալուն հարցազրույց է տվել, որում, ըստ էության, ի ցույց է դրվում, թե ինչ վիճակում է այսօր գտնվում ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Նախ տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրա հաջորդ հանդիպումը կկայանա 2020թ. հունվարին:

Մամեդյարովի խոսքից ակնհայտ է, որ նա դժգոհ է Մնացականյանի հետ ընթացող բանակցություններից, ավելին՝ Բաքուն նկատելի է, որ ամեն ինչ անում է, որ բանակցությունների տապալման մեղքը գցի Հայաստանի վրա: Նա անընդհատ ասում է, որ նա հակամարտության կարգավորման գործընթացքում Հայաստանի և Ադրբեջանի «կարմիր գծերը» պետք է հասկանանք: Այսինքն՝ գիծ, որից այն կողմ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն նահանջի:

Բայց այդպես էլ ոչ մի խոսք չի ասվում, թե ի՞նչ է պատրաստ զիջել Ադրբեջանը՝ բացի լայն «ինքնավարության տրամադրումը Ղարաբաղին՝ Ադրբեջանի կազմում»:
Մամեդյարովը կրկին դեկտեմբերի 4-ին Մնացականյանի հետ Բրատիսլավայում կայացած հանդիպմանը «կոշտ» է որակում:

Ամբողջ հարցազրույցի մեխը այն է, որ հայկական կողմի մոտ չկա դիրքորոշում, կան գործողություններ և հայտարարություններ՝ հիմնված հույզերի վրա: «Մենք մեր կողմից չենք հասկանում, թե ինչու հայկական կողմը թույլ չի տալիս Ղարաբաղի հայկական համայնքին շփվել ադրբեջանական համայնքի հետ», - ասում է նա:

Եվ, ինչպես ասում են, այստեղ բացահայտվում է բանակցային մի շատ կարևոր նրբերանգ: Ուրեմն պաշտոնական Բաքուն ձգտում է հասնել նրան, որպեսզի Հայաստանի կողմից՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին թեզը փոխարինվի՝ Լեռնային Ղարաբաղի «հայ և ադրբեջանցի համայնքների» հետ շփումների:

Սա, իսկապես, խայտառակ պարտություն կլինի, եթե պաշտոնական Երևանը նման բան թույլ տա: 1994թ. զինադադարի փաստաթուղթը ստորագրել է Լեռնային Ղարաբաղը, ո՛չ որպես «Ադրբեջանի հայ համայնք»: Այստղ Բաքվի «խաղը» շատ պարզ է, և չպետք է թույլ տալ:

Ամբողջ հարցազրույցի ընթացքում Մամեդյարովը հասկացնել է տալիս, որ նույնիսկ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում «միևնույն է, բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա, քանի որ պատերազմը չի կարող հավերժ լինել»: Այսինքն՝ պատերազմի շանտաժը կրկին գործի է դրվում:

«Ես միշտ հայկական կողմին, այդ թվում նաև լրագրողներին, տալիս եմ հետևյալ հարցը. Ասե՞ք ինձ առնվազն մեկ փաստարկ, որ դուք շահել եք Ադրբեջանի հետ հակամարտությունից: Սկսե՞լ եք ավելի լավ ապրել, միացե՞լ եք նախագծերին կամ այլ բան: Հետևաբար, շատ կարևոր է թակել Հայաստանի հասարակ քաղաքացիների սրտին», - ասել է նա: Առհասարակ, Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ սիրում են այս միտքը հնչեցնել: Նրանք խուսափում են հայկական կողմի հակափաստարկից, որ Հայաստանի և Արցախի համար գոյություն ունի ֆիզիկական անվտանգության հարց:
Այժմ մեկ այլ կարևոր պահ: Ի՞նչ են քննարկում Մամեդյարովն ու Մնացականյանը...

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքից կարելի է հասկանալ, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: «Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունք է: Սակայն այն հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա: Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն՝ թվագրված է 2019-ի մարտի 9 ամսաթվով, որը պարզապես սահմանում է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու համար: Էությունը շատ ակնառու է`փուլայնություն: Առաջին փուլում զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, հաղորդակցության հաստատում: Հետևաբար, մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», - ասում է Մամեդյարովը:

Բացի այդ, Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը համանախագահներին խնդրել է պատրաստել անվտանգության վերաբերյալ զեկույց անվտանգության հարցի վերաբերյալ: «Մենք առարկայորեն քննարկել ենք այդ հարցը: Հայաստանի համար, ըստ իրենց ԱԳՆ ղեկավարի խոսքերի, կարևոր են կարգավիճակը և անվտանգությունը: Թե ի՞նչ է կարգավիճակը`հասկանալի, իսկ ահա ի՞նչ է անվտանգությունը: Համանախագահները նույնպես ցանկանում են հասկանալ այս պահը: Պետք է լինի անվտանգության բանաձև, երբ Ադրբեջանի բնակչությունը վերադառնա ազատագրված տարածքներ: Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջ ծավալով կապահովվի: Բայց դա մեր հասկացողությունն է, իսկ ահա ո՞րն է հայկական կողմինը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Այսինքն, Մադրիդյան սկզբունքների հիմքի վրա Լավրովի պլանն են այսօր քննարկում, բանակցում կողմերը: Սա այն հարցի պատասխանն է, որին հայկական կողմը չի ցանկանում անդրադառնալ: Ավելին՝ պաշտոնական Երևանը վերջերս անգամ հայտարարեց, որ կոնկրետ փաստաթուղթ չկա, բանակցություններ չկան:

Այնպես որ, պաշտոնական Երևանը պարտավոր է մի քանի կետով պատասխանել Ադրբեջանի արտգործնախարարի մտքերին, հակառակ դեպքում, կարելի ի գիտություն ընդունել բանակցային նրբերանգների մասին Մամեդյարովի որոշ «տեղեկությունները»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6232 անգամ
Լրահոս
Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am