«Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»․ Սամանտա Փաուեր
Դիտել նաև
Ամերիկահայերը Սենատի անդամի թեկնածու Մեհմեթ Օզից պահանջել են դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտումը
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր դրսևորում է ստանում
Հրադադար հաստատելու Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը ձախողվել են. Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի Սենատի օրինակին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։
«ԱՄՆ Սենատը հենց նոր ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Թրամփը պետք է հիմա հետևի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների և միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար: Մարդիկ, որոնք սկսել են լկտիաբար վերաբերվել պետական ծառայությանը, ծախսեք 30 վայրկյան, որպեսզի տեսնեք, թե ինչպես է սենատոր Մենենդեսը զսպում արցունքները, նախքան կավարտի ելույթը Սենատում։ Նա տասնամյակներ է աշխատել, որպեսզի սա տեղի ունենա»,- գրել է Փաուերը: