Ջանջուղազյանը կառավարության նիստում բացահայտեց չզեկուցվող հարցի էությունը

Դավիթ Անանյանն ու Ատոմ Ջանջուղազյանը, որ թվում էր՝ կառավարությունում իրար հետ ամենաներդաշնակ աշխատող զույգը պետք է լինեին, երեկվա նիստին քիչ մնաց իրար սրախողխող անեին։ Բանն այն է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրացուցիչ մի քանի միլիարդ էր ուզում, որ ավարտին հասցնի Գյումրու ավտոմաքսատան, իսկ ավելի ստույգ՝ արտաքին տնտեսական գործունեության տարածքի (ԱՏԳ) շինարարությունը, իսկ Ջանջուղազյանը, որը պետական ֆինանսների պատասխանատուն ու տնօրինողն է, համառորեն չէր ուզում այդ գումարը տալ։ Ամեն ինչ սկսվեց, սակայն, ՊԵԿ 2020-2024 թթ․ զարգացման ռազմավարության ծրագրի քննարկումից, որը զեկուցվող հարց էր, եւ որին դեմ արտահայտվեց Ատոմ Ջանջուղազյանը՝ առաջարկելով ռազմավարության հաստատումն առկախել այնքան ժամանակ, քանի դեռ հարկային համակարգի բարեփոխումներ չկան։

Ապա խոսակցությունը բերեց-հանգեցրեց օրակարգի 64-րդ հարցին, որը չզեկուցվող հարցերից էր եւ չպետք է քննարկվեր երեկվա նիստում։ Այդ հարցով պետք է ՊԵԿ-ին լրացուցիչ գումար հատկացվեր, որ 2-3 տարվա ընթացքում ավարտին հասցնի Գյումրու ավտոմաքսատան շինարարությունը։ Խոսքը մոտ 4 միլիարդ դրամ հավելյալ գումարի մասին է։ 2.2 մլրդ տվել են, բայց Անանյանը, ինչպես վերջերս հաճախ է լինում, սխալ էր հաշվարկել, ու պարզվել է՝ հերիք չէ․ ոչ միայն ժամկետի մեջ չեն տեղավորվում, այլ նաեւ՝ գումարի։ Հիմա ստիպված էլի փող են ուզում։ Ընդհանուր՝ մոտ 6 մլրդ դրամ է պետք այդ շինությունը կառուցելու համար։ Ասում է՝ արդեն մոտ 900 մեքենա են սպասարկել Գյումրիում, բայց տարածքի խնդիր ունեն։ Թեեւ ոչ մի երաշխիք չկա, որ եկող տարի մեքենաների նման մեծ հոսք կլինի, վաղը կարող է այդ թիվը 100-150 մեքենայի իջնել։ Ընդ որում, շինարարությունն իրականացնող կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, ընտրվել է ոչ թե մրցույթով, այլ մեկ անձից գնման կարգով։ Նույնկերպ՝ մեկ անձից գնման կարգով էլ շինարարության կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության կազմակերպությունն է ընտրվել՝ «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ն: Ուստի Ջանջուղազյանն ասում էր՝ եկեք նախ հաշվարկենք, թե ինչ է մեզ պետք, ինչի համար ենք կառուցում այդ հսկա կառույցը, ձեւակերպենք կարիքը, նոր գումար հատկացնենք։ Ակնհայտ է, որ Ատոմ Ջանջուղազյանը երեկ բացահայտեց մի բան, որի մասին չպետք է խոսեր, դրա համար էր հարցը չզեկուցվող, բայց նա լրիվ «պատահական» հիշեց այդ հարցի մասին, որ կառավարության նիստում խոսվի այդ մասին, եւ հանրությունն էլ իմանա։

Անանյանը վրդովվեց։ Վարչապետն առանց երկար-բարակ մտածելու, առանց հաշվարկելու, բերանից մի բան է թռցնում, որ, ասենք, ավտոմաքսատունը պետք է տեղափոխել Գյումրի, Անանյանն էլ անմիջապես նետվում է վարչապետի հանձնարարականն ի կատար ածելուն։ Ու տպավորություն է, թե նա աշխատանքի ընթացքի մասին չի զեկուցում վարչապետին՝ ինչ եղավ, ոնց եղավ, ու երբ գալիս-կանգնում են փաստի առաջ, պարզվում է՝ վարչապետն էլ տեղյակ չէ, թե ինչ հանձնարարական է տվել, եւ դա ինչպես են կատարում։ Ինչպես եղավ կառավարության երեկվա նիստի ժամանակ, երբ բանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը հորդորեց, որ չվրդովվեն։ Մինչդեռ Ջանջուղազյանը կատաղի դիմադրում էր, իսկ Անանյանի նյարդերը տեղի էին տալիս, եւ նա Ջանջուղազյանին մեղադրեց պահպանողական լինելու մեջ, Ջանջուղազյանն էլ՝ որպես կառավարության «հաշվապահ», ամեն կոպեկի համար պայքարում է, որ ավելորդ գումար չհատկացնեն որեւէ բանի։ Դժվար է ասել՝ Ջանջուղազյանի պահպանողականությո՞ւնն է ավելի հեղափոխական, թե՞ Անանյանի լավ չհաշվարկված նախաձեռնությունները՝ «սկսենք, հետո կերեւա» տրամաբանությամբ։

Եվ այս հարցի քննարկման ժամանակ, որն Ատոմ Ջանջուղազյանի թեթեւ ձեռքով դարձավ զեկուցվող, ֆինանսների նախարարն առաջարկեց չմտնել մի պարտավորության տակ, որն իրենց հայտնի չի, թե վերջում ինչի է վերածվելու, քանզի պետք է նախ գնահատել, թե ինչ կարիք ենք ձեւավորում, ինչ տեսակի կառույցի կարիք ունենք՝ ինչ սպասարկման ծավալով եւ այլն։ «Դրա համար առաջարկում ենք ուղղակի էստեղ կանգ առնել, հնարավոր է՝ շինարարության սառեցման համար ինչ-որ միջոցներ պահանջվեն, էդ միջոցները դնել, որպեսզի էս կատարված ներդրումները չփոշիանան, ձեռնպահ մնալ միլիարդներով կանխավճարներ տալուց եւ որոշումներ կայացնել արդեն էս հարցերի պատասխանները տալուց»,- ասաց Ջանջուղազյանը։

Անանյանը, սակայն, համաձայն չէր Ջանջուղազյանի ասածներից ոչ մեկի հետ, թեպետ ընդունում էր, որ նրա խոսքում կան ռացիոնալ մտքեր։ Ու սկսեց հակափաստարկներ բերել․ «Մենք կառուցել ենք 6 հեկտարի վրա, բայց մենք ունենալու ենք 21 հեկտարի վրա էդ ԱՏԳ-ն, պարոն վարչապետ․․․ ու եթե չշարունակենք կառուցելը, մենք կունենանք կիսատ մի կառույց, որը հետո պակաս շահագործման արդյունքում կարող է պիտանի չլինել»։ Ջանջուղազյանը տեղից ռեպլիկ թողեց, որին Անանյանն արձագանքեց բավականին կոշտ․ «Միգուցե ես խոսե՞մ պարոն վարչապետի հետ»։
Այստեղ վարչապետն էլ սկսեց կասկածել Անանյանի առաջարկածի իրավացիությանը՝ նկատելով, որ 2.2 միլիարդն ուրիշ է, 6 միլիարդն ուրիշ է։ Ապա գրեթե համաձայնեց Ջանջուղազյանի հետ, որ պետք էր նախ հասկանալ, թե ինչ ծավալով պետք է կառուցեն ԱՏԳ-ն, ինչ ձեւի շենք պետք է լինի, ինչ պետք է արժենա, ուստի առաջարկեց՝ մինչեւ իր կողմից վերջնական ստորագրելը նորից քննարկել հարցը։

Այստեղ դարձյալ արձագանքեց Ջանջուղազյանը՝ նկատելով, որ այս կարիքի ձեւակերպողը, ենթադրաբար, ՊԵԿ-ը չէ, այլ այդ կարիքը պետք է մեր տնտեսությունից ծնվեր։ Ուստի առաջարկեց, որ չհիմնավորված պարտավորություններ չստանձնենք մեզ վրա, պարզապես ձեռնպահ մնանք այս ձեւով նախագիծն առաջ տանելուց, հատկապես, որ պարզ չէ, թե ինչ կարիք են բավարարում եւ ինչու են երկու անգամից ավելի ծախսում։ Սա դուր չեկավ Անանյանին, որը վրդովված՝ տեղից ռեպլիկ թողեց, թե «այ, տենց պահպանողական գնացել եք առաջ»։ Վարչապետն Անանյանին հորդորեց չվրդովվել։ Ջանջուղազյանն էլ արձագանքեց․ «Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը մենք՝ ինքներս, մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել, պարոն Անանյան։ Դա կստացվի, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»։

Նիստից հետո Անանյանը ճեպազրույցում լրագրողների մոտ բավականին կոշտ արտահայտվեց ֆիննախի ու «կոնկրետ մեր մատնանշած պաշտոնյայի» հասցեին, որն Ատոմ Ջանջուղազյանն էր․ «Ախր, ֆիննախն ո՞վ ա, որ գումար տա կամ չտա։ Եկեք էսպես ասենք՝ ֆիննախը չի որոշում՝ գումար տա, թե չտա, կառավարությունն է որոշում»։

hraparak.am

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Տաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվել 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am