Վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով

«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականը աչքի ընկավ բուռն զարգացումներով, և ժամանակն է ամփոփումներ կատարել, հասկանալ, թե որոնք են մեր ունեցած ձեռքբերումները և բացթողումները: Ուստի պատահական չէ, որ հասարակության մեջ սպասումներ կան, որ վարչապետը ամփոփելու է տարին, հանրության ուշադրությունը հրավիրելու է կառավարության ունեցած հաջողությունների, բացթողումների, առկա խնդիրների վրա, նախանշելու է, թե հաջորդ տարի ինչ ուղիով է շարժվելու մեր երկիրը, ինչ ծրագրեր կան և այլն:

Տարեվերջի այս օրերին վարչապետը շատ ակտիվ է իր ֆեյսբուքյան էջում, սակայն, ի զարմանս բոլորի, լուրջ ծրագրերից, ներդրումներից, աշխատատեղերի ստեղծումից, ներքին ու արտաքին ռազմավարական նշանակություն ունեցող հարցերից խոսելու փոխարեն, զբաղված է մանր-մունր հարցերով:

Եվ վարչապետի վերջին ուղիղ եթերը հատուկ նվիրված էր մեկ հարցի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման խնդրին:

Պարզվեց, որ Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար կառավարությունը 270 մլն դրամ գումար է հատկացրել: Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այդ նախաձեռնությամբ լուծվում են սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ:

Տնտեսական մասով իրենք խնդիր են դրել, որ մարդիկ Ամանորը արտերկրում չնշեն, մնան երկրում, դրան գումարած՝ տուրիստների մեծ հոսք ապահովվի, սակայն մի քիչ անհասկանալի է, թե Հանրապետության հրապարակում միջոցառում անցկացնելու միջոցով մարդկանց ինչպե՞ս պետք է հետ պահեն արտասահմանում տոները նշելուց, կամ մեծ թվով զբոսաշրջիկները ինչո՞ւ պետք է հենց Հայաստան այցելեն, քանի որ տարբեր երկրներում, որտեղ սպասարկման որակն էլ ավելի բարձր է, քան Հայաստանում, այդպիսի միջոցառումներ նույնպես կազմակերպվում են և նույնիսկ ավելի ճոխ ձևով:

Վարչապետի պատկերացմամբ, մյուս կողմից՝ այդպիսի նախաձեռնությամբ Ամանորյա ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն են տալիս, որպեսզի նրանք իրենց ունեցած հանարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Հանրապետության հրապարակում:

Այդ հատվածում աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են նաև արագ սննդի կետեր: Մարդիկ կարող են օգտվել սննդի օբյեկտներից, համերգ լսել, թանգարաններ այցելել և այլն:

Ու գործը հասել է այնտեղ, որ վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վարչապետի պատկերացումներում գեղագիտական հաճույք կարելի է ստանալ բրդուճ կամ հոթդոգ ուտելով: Հարցն առաջին հերթին այն է, որ էլի Փաշինյանը զբաղված է հարցերով, որոնց համար իրականում պարզապես պետք է որ ժամանակ էլ չունենար:

Ինչպես տեսնում ենք, վարչապետը Ամանորի միջոցառումների կազմակերպումը փորձում է ներկայացնել որպես «դարակազմիկ» միջոցառում:

Այնուամենայնիվ, պատահական չէ, որ քաղաքագետները այսպիսի նախաձեռնությունների տակ ժողովրդի ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու և պոպուլիզմի դրսևորումներ են տեսնում:

Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսին է լինելու հաջորդ տարվա տնտեսության «տրամադրությունը», իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու գազի գնի հարցը, թանկացումների խնդիրը և այլն, այլ ոչ թե այն, թե ինչ երաժշտություն է հնչելու Ամանորին Հանրապետության հրապարակում:

Բացի այդ, եթե նման միջոցառում կազմակերպվում է Երևանի կենտրունում, ապա լավ կլիներ, որ մարզերի բնակիչներն էլ հնարավորություն ստանային բարձր մակարդակով Ամանորի տոները նշել իրենց քաղաքներում։

Սա արդեն որերորդ անգամ Փաշինյանի կառավարության կողմից արված ավելորդ, անիմաստ, տրամաբանության մեջ չտեղավորվող մեծածավալ ծախսն է:

Եթե կառավարությունն իրոք ցանկություն ունի սոցիալական խնդիր լուծել, ապա այնպիսի պայմաններ պիտի ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել ու իրենց վաստակած գումարներով Ամանորը նշել արժանապատիվ կերպով և ոչ թե մնան Հանրապետության հրապարակում բաժանվող բրդուճների հույսին:

Վարչապետը ցույցեր վարելու և զանգվածային միջոցառումներ կազմակերպելու վարպետ է, և թերևս շատ ծանր է տանում, որ վերջին շրջանում հնարավորություն չի ստացել այդպիսի միջոցառումների մասնակցել, ու նշված նախաձեռնության իրականացման հարցում որոշակի դերակատարություն ունի նաև այս հանգամանքը:

Բացի դրանից, մասնակցելով միջոցառումներին՝ վարչապետը կզգա, թե որքան մարդիկ են ականջալուր եղել իր կոչին ու կգնահատի, թե որքանով է պահպանվել իր վարկանիշը»:

դիտվել է 553 անգամ
Լրահոս
Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am