ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ

Փաստը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած ակնհայտ մարտահրավերներից է, և հաշվի առնելով Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան:


Մեր երկրի ջրամատակարարման համակարգերը շահագործվում են 15-50 տարի, դրանց մեծ մասը տեխնիկապես ոչ բավարար վիճակում է, և ներկայումս կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 50-80 տոկոս։

Թեպետ ջրային ռեսուրսները վերականգնվող են, այնուամենայնիվ, դրանց վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:

Այս նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, ինչն էլ հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները և բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը:

Դա էլ իր հերթին կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով:

Սրանք նախագծում առկա հիմնական դրույթներն են, իսկ հիմա իրավիճակն այլ տեսանկյունից։

Մի քանի տարի է, ինչ մարզերում հիմնանորոգվում են ջրամատակարարման համակարգերը, փոխվում են խողովակները՝ ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար։

Խմելու ջրի պարագայում կորուստները նվազագույնի հասցնելու համար անգամ վերջերս սկսեցին փականներ տեղադրել մայրաքաղաքի փողոցներում առկա ցայտաղբյուրների վրա։ Մասնագետների կողմից պարբերաբար կարծիք է հնչում, որ Հայաստանի ջրերը ոչ ռացիոնալ են օգտագործվում։

Հանրության մոտ միևնույն ժամանակ կարծիք կա, որ ջուրը երբեք չի սպառվելու։ Իրականությունը, սակայն, այլ է։

Այդ իրականությունը կարելի է տեսնել այն երկրների օրինակով, որտեղ խմելու մաքուր ջուրն ուղղակի ճոխություն է։

«Փաստը» բազմիցս անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդրին, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի համար, մինչդեռ ահազանգեր են հնչեցվում, որ լճի վիճակը տարեցտարի վատթարանում է։

Եթե կար ժամանակ, երբ լճի ջուրն օգտագործվում էր խմելու նպատակով, ապա այժմ այդ մասին խոսելն ուղղակի տեղին չէ։

Բնապահպաններն ընդգծում են՝ եթե լրջագույն քայլեր չկատարվեն լիճը մաքրելու, դրա կենսաբազմազանությունը վերականգնելու, ոռոգման նպատակով ջրառը որոշ ժամանակով իսպառ վերացնելու ուղղությամբ, ապա ոչ միայն կշարունակվի լճի ծաղկման գործընթացը, այլ կկանգնենք լիճն ընդմիշտ կորցնելու վտանգի առջև։ Անդրադարձել ենք նաև գետերի աղտոտման խնդրին։

Նշել ենք, որ շատ դեպքերում կա՛մ իսպառ բացակայում են ջրի մաքրման կայանները, կա՛մ էլ դրանք չեն գործում ինչպես հարկն է։

Ընդ որում, մաքրման կայանների խնդիր առկա է նաև Սևանա լճի պարագայում։ Գետերում առկա խնդիրների ավելացմանը մեծապես «նպաստում են» ՀԷԿ-երը, ինչպես նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, երբ վթարների կամ էլ գետեր նետված պոչանքների հետևանքով աղտոտվում են գետերը, որոնց ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով։

Կարծիք կա, որ որոշ ժամանակ հետո ջուրը կդառնա աշխարհի ամենաթանկ ռեսուրսը։ Ստացվում է, որ Հայաստանն ունի այդ բնական ռեսուրսը, սակայն ոչ բարեխիղճ օգտագործման հետևանքով կարող ենք զրկվել դրանից, որը տարիներ հետո գուցե ավելի թանկ լինի, քան նավթը և գազը։

Որոշ փորձագետների գնահատմամբ, 2030-2040 թվականներին, կլիմայական փոփոխություններից ելնելով, Հայաստանի ջրային պաշարները կարող են կրճատվել 20-25 տոկոսով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 564 անգամ
Լրահոս
Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am