Մամեդյարովը` Մնացականյանի հետ հաջորդ հանդիպման մասին
«ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կկայանա 2020-ի հունվարին:Մենք 3.5 ժամ շփվել ենք և էական հարցերի ենք անդրադարձել : Առաջին հերթին պետք էր հասկանալ, թե որտեղ է գտնվում «կարմիր գիծը», այսինքն՝ այն սահմանը, որը չի կարելի է անցնել: Մենք հասկանում ենք, թե որտեղ է գտնվում այդ գիծը Հայաստանի համար: Նրանք, երևի, հասկանում են, թե որտեղ է գտնվում այդ գիծը Ադրբեջանի համար», - ադրբեջանական աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել է CBC-ին տված հարցազրույցում:
Էլմար Մամեդյարովը նշել է նաև, որ մտքերի փոխանակումը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կայացած հանդիպմանը «կոշտ» է եղել: