Փոխնախարար է նշանակվում «ֆեյսբուքում» հայհոյողը, դատարանները շրջափակվում են, անպատիժ է մնում Արցախի նախագահին սպառնացողը. ահա, թե ինչու է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը». Ս. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն այն մասին, թե պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը և որ ինքը ջարդելու է այդ դիմադրությունը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։


««Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ես ջարդելու եմ այդ դիմադրությունը». Նիկոլ Փաշինյան

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է պետական համակարգը դիմադրում «հեղափոխությանը» և, առհասարակ, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը գնում:

- Եթե կրթության, գիտության ու մշակույթի (!!!!!!!!!!!) փոխնախարար է նշանակվում մի երիտասարդ (պարզ չի, թե ինչ կապ է ունեցել կրթության ու մշակույթի հետ), որը ֆեյսբուքում, մինչև նշանակումը, ամենավերջին հայհոյանքներով լի գրառումներ էր անում, ապա ինչ կրթության ու մշակույթի մասին է խոսքը գնում և արդյոք «պետական համակարգը» ճիշտ չի անում, որ նման «հեղափոխությանը» դիմադրում է։ Առավել ևս, որ հետագայում այդ անձը կոռուպցիայի մեջ է մեղադրվում։

- Հասարակական մի ակտիվիստ կառավարության աստիճաններից իջնելուց հետո լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս, որ ԱԱԾ-ում մի սպա իրեն ինֆորմացիա է մատակարարում ԱԱԾ-ի տնօրենի ու, առհասարակ, ԱԱԾ-ի անցուդարձի մասին ու դրանից հետո նա չի հարցաքննվում, այդ սպան չի հայտնաբերվում ու պատժվում (այսինքն ինֆորմատորները մինչ այժմ շարունակում են բուն դնել այդ հիմնարկում)։ Որից հետո ԱԱԾ-ի տնօրենը հեռացվում է, այդ ակտիվիստը կառավարությունից գումար է ստանում: Ի՞նչ «պետական համակարգի» ու անվտանգության մասին է խոսքը գնում ու ինչո՞ւ այդ համակարգը չպետք է դիմադրի «հեղափոխությանը», եթե ցանկանում է շարունակել իր գոյությունը։


- Եթե դատարանները շրջափակվում են, դատավորներին գործադիր իշխանության ղեկավարը հրապարակայնորեն անպատվում են, ապա ինչ դատական համակարգի մասին է խոսքը գնում։

- Եթե հրապարակում ոմն մեկը հայտարարում է, որ սատկացնելու է Արցախի նախագահին, որից հետո չի պատժվում, իսկ Արցախը հայտարարվում է հակահեղափոխության օջախ, ապա ինչու չետք է Արցախը դիմադրի, անկախ նրանից, թե այնտեղ կոռուպցիա կա, թե ոչ։ Չէ որ Արցախի կոռուպցիային չէին ցանկանում սատկացնել, այլ այն իշխանությանը, որին, ըստ վարչապետի, Արցախի ժողովուրդն է ընտրել։

Այս ցուցակը կարելի է շատ երկար շարունակել, բայց ցանկություն չկա։

Ու վերջապես, որտեղ գտնենք այն թուղթը, որում նկարագրվում է հեղափոխության նպատակները, առանց ոչինչ չասող «կոռուպցիայի դեմ պայքար», «ժողովրդի իշխանություն» ու նմանատիպ վերացական արտահայտությունների, որ հասկանանք, թե ով ում ու ինչի համար է դիմադրում։

դիտվել է 897 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am