Ըստ Forbes ամսագրի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես և նախորդ տարի, գլխավորել է 2019-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը:
Ամսագիրը վարկանշային ցանկի առաջատար եռյակում ներառել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդին և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:
Ըստ ամսագրի՝ Մերկելը, որը ցանկը գլխավորում է իններորդ տարին անընդմեջ, շարունակում է պայքարել Եվրոպայում հակամիգրացիոն տրամադրվածության դեմ: Իսկ Փելոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի գլխավոր ոգեշնչողն է:
Աշխարհի ամենաազդեցիկ ցանկում ընդգրկվել են ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը, երգչուհի Ռիհաննան, թենիսիտուհի Սերենա Ուիլյամսը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը