Մենք էլ, որ վաղը ընդդիմություն լինենք, այդպես ենք անելու. Արարատ Միրզոյան

«Կարծում եմ, որ իզուր են մեծամասնության կոչերն ընդդիմությանը՝ քվերակել կողմ այս նախագծերին, կան չգրված կանոններ. Ընդդիմությունը, որպես կանոն, բյուջեին, կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին կողմ չի քվեարկում:Հիմա այդպես է, մենք էլ որ ընդդիմություն լինենք վաղը կամ մյուս օր, մենք էլ ենք այդպես անելու: Սա նորմալ է, ֆիքսենք: Շատ լավ է, որ ընդդիմությունը գլխով հավանության նշան է անում: Սա հավաստում է, որ փաստարկներն իրականում կապ չունեն»,-վարկային համաձայնագրերը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Այս վարկային համաձայնագրերը, որքան էլ, որ տարօրինակ հնչեն, տնտեսագիտության հետ, իհարկե, կապ ունեն, բայց մեծ հաշվով տնտեսագիտության մասին չեն: Այս վարկային համաձայնագրերի կոնտեքստը քաղաքական է: Մեր գործերն էնքան լավ են, որ մեզ առաջարկում են էժան փող, շատ էժան փող: Մենք այնպիսի առաջընթացներ ենք արձանագրել տարբեր բարեփոխումների գծերով, մեր երկրի վստահությունը, կայունությունը, կանխատեսելիությունը միջազգային գործընկերների, այդ թվում՝ ֆինանսական հաստատությունների համար այնքան է աճել, որ իրենք գիտեն, որ թեև մենք իրենց պարտք ենք փող՝ 5 տոկոսով, առաջարկում են մեզ փող՝ 1.6 տոկոսով, թվերը պայմանական եմ ասում»,- ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց՝ գիտեն, որ այս էժան փողը բերելու ենք դնենք տնտեսության մեջ, իսկ այլ միջոցներից էլ տանելու ենք, իրենց 5 տոկոսանոց վարկը մարենք: «Սա ակնհայտ, աներկբա և անքննելի շահավետ տարբերակ է ՀՀ համար, ես այսպես եմ ընկալում, թող հիմա մյուս հարցի ժամանակ տնտեսագետներն ասեն՝ սխալ եք ասում: Հրաժարվել այս առաջարկից՝ աբսուրդ է, այնպես որ մոռացեք բոլոր տնտեսական փաստարկները. սա քաղաքական հարց է, շատ շահավետ, և ընդդիմությունն էլ պետք է ասի՝ լավ չէ, ասում է՝ լավ չէ»,- շեշտեց նա:

Անդրադառնալով անհանդուրժողականության մեղադրանքներին՝ Միրզոյանն ասաց, որ առաջարկում է այս անհանդուրժողականության մասին դիսկուրսը դադարեցնել: «Այդպիսի բան չկա, ինչպես մեծամասնությունը պետք է հանդուրժող լինի տարբեր քննադատությունների նկատմամբ, այնպես էլ որևէ այլ կարծիք հնչեցնողը պետք է հանդուրժող լինի, որ մյուս կողմից էլ մեկն իր կարծիքի հետ համաձայն չէ. այստեղ կարմիր գիծն անձնական բաներն են, որը չպետք է թույլ տրվի որևէ կողմից, որևէ տեղից»,- եզրափակեց նա:

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am