«Դու´ք, ո՞վ եք, որ որևէ մեկին արգելեք ծաղկեպսակ դնել ինչ-որ վայրում». Գագիկ Համբարյան

Գյումրվա պսակային պատերազմները

Դեկտեմբերի 7-ին Գյումրու "Ամենափրկիչ" եկեղեցու հետնամասում գտնվող 1988 թ-ի երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից տեղադրված պսակը սկանդալային պատմության վերածվեց, որի հետևանքով արդեն 2 մարդ է ձերբակալվել... Պատճառը Շիրակի մարզից ընտրված պատգամավորներից մեկի հոգեվերլուծական գրառումն էր այն մասին, թե ինչ վիճակում են Քոչարյանի կողմնակիցներն այդ պսակը դրել հուշարձանի մոտ...
Նախ, սկսենք նրանից, որ որևէ մեկը իրավունք չունի բոլոր գյումրեցիների անունից խոսել, այդ թվում նաև Շիրակի մարզից ընտրված պատգամավորները, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ում շնորհիվ են նրանցից շատերը, որոնց նույնիսկ իրենց թաղի ժողովուրդը չէր ճանաչում, հայտնվել ԱԺ-ում...
Երկրորդ... Դու´ք, ո՞վ եք, որ որևէ մեկին արգելեք ծաղկեպսակ դնել ինչ-որ վայրում... Այո՛, հենց այդպես... Դու´ք, ո՞վ եք... Հայաստանի ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև բոլոր նախկին նախագահները և այլ նախկին ու ներկա պետական այրերն առանց որևէ խտրականության իրավունք ունեն ծաղկեպսակ դնել անմեղ զոհերի հուշարձանին և որևէ մեկը, լինի նա իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ, իրավունք չունի այդ փաստի վերաբերյալ իր սուբյեկտիվ կարծիքն արտահայտել ու այդ ամենը մատուցել գյումրեցու անունից...
Ցանկություն չունեմ անդրադառնալ, թե Քոչարյանը ում բերեց և ինչպես զարկ տրվեց աղետի գոտու վերականգնմանը, որը ձախողված էր ՀՀՇ-ի կառավարման տարիներին...
Ուրախ կլինեմ, եթե պարոն Փաշինյանը ևս ինչ-որ մի բարերարի միջոցով լուծի Գյումրիի 2805 տնակներում բնակվող ընտանիքների հարցը, այլ ոչ թե հայտարարի, որ 2020 թ-ին 148 տուն կգնեն կամ կկառուցեն պետության կողմից անօթևանության կարգավիճակ տրված ընտանիքների համար և վերջնականապես կլուծեր բնակարանային խնդիրը... Հետաքրքիր է, ի՞սկ մացած 2657 տնակների հարցն ո՞վ է լուծելու... Ընդամենը 1,6 տարի ՝ պարոն Փաշինյանը և նրա թիմը ղեկավարում են երկիրը ու Գյումրիի պարագայում միայն մի բան է լավ ստացվել նրանց մոտ՝ սեփականաշնորհել ուրիշների աշխատանքը՝ սկսած ճանապարհաշինությունից վերջացրած օբյեկտների գեղեցիկ լուսավորությունը... Մինչև հիմա պարոն Փաշինյանի կառավարությունն աղքատության ճիրաններում գտնվող Գյումրիում սոցիալական խոշորամասշտաբ ծրագիր չի իրականացրել...
Մաքսայինի որոշ ծառայությունների տեղափոխումը կամ պոնչիկ-կարկանդակ ուտող զբոսաշրջիկների ուղղորդումը դեպի Գյումրի գլոբալ հարցեր չի լուծում...
Հարգելի իշխանավորներ, եթե իրականում մտածում եք Գյումրիի մասին, որը շարունակում է աղետալի արագությամբ դատարկվել նաև իշխանափոխությունից հետո, ոչ թե նայեք թե ո՛վ, որտե՛ղ և ինչպե՛ս է պսակ դնում կամ ինչ-որ այլ բան անում, այլ գործ արեք՝ ներդրողներ բերեք, ծրագրեր ներկայացրեք և այլն...
Հ.Գ. Լինելով իսկական գյումրեցի` կարող եմ փաստել՝ իրար հետ հարաբերություններ չունեցող անձինք հաշտվում էին, եթե նրանցից մեկին ինչ-որ վատ բան էր պատահում... Մեր քաղաքի ամենաողբերգալի իրադարձությունը ոգեկոչելու օրը շատ տհաճ էր իմանալ, թե պատգամավորի ոչ կոռեկտ գրառման արդյունքում ինչեր են տեղի ունեցել քաղաքում...

Գագիկ Համբարյանի գրառումը

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am