Կառավարության բակում ինքնահրկիզման փորձ կատարողի որդու դեպքից ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Կառավարության բակում ինքնահրկիզման փորձ կատարող Մայրանուշ Երանոսյանի որդին՝ Հակոբ Երանոսյանը, մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին տեղի ունեցած ինքնավթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի լրատվության ծառայությունից:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց ավտովարորդ Սամվել Հովհաննիսյանն իրեն վստահված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի մասից, ընդհարվել է մայթեզրի եզրաքարերին, այնուհետեւ շինության պատին, որի հետեւանքով ուղեւոր Հակոբ Մարտիկի Երանոսյանին անզգուշությամբ պատճառվել է մարմնական վնասվածքներ, ով տեղափոխվել է Երեւանում գործող բժշկական կենտրոններից մեկը:

Դեպքի առթիվ 22.05.2019թ. ՀՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ այն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Քրեական գործով Հակոբ Մարտիկի Երանոսյանի վերաբերյալ որոշում է կայացվել տուժող ճանաչելու մասին:

Նախաքննության ընթացքում տուժող Հակոբ Մարտիկի Երանոսյանի կնոջ` Ցողիկ Բարսեղյանի կողմից ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժին ներկայացրած դիմումի եւ կից փաստաթղթերի հիման վրա 09.08.2019թ. որոշում է կայացվել Ց.Գ.Բարսեղյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

Դատաբժշկական փորձաքննության թիվ 1208/հ եզրակացության համաձայն՝ Հակոբ Մարտիկի Երանոսյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի եւ օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, պատռած վերքերի, գանգի թաղի, հիմի եւ դիմային գանգի ոսկրերի կոտրվածքների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի՝ կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացումով, ուղեղի ցողունի ախտահարումով եւ կոնտուզիոն հեմոռագիկ օջախի առաջացումով, ենթաոստայնային արյունազեղման, գլխուղեղի այտուցի, աջ նախաբազկի զույգ ոսկրերի կոտրվածքների ձեւով, պատճառվել են բութ առարկաներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին եւ հանգամանքներում, որոնք իրենց համակցությամբ պատճառել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

29.05.2019թ. Սամվել Մելիքի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտնում ենք, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հակոբ Երանոսյանը մարմնական վնասվածքներն ստացել է 2019թ. ապրիլի 22-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց տեղի ունեցած ինքնավթարի հետեւանքով:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել քաղաքացի Մայրանուշ Երանոսյանը. Նա իր բողոքն է արտահայտել որդու՝ Հակոբ Երանոսյանի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի վերաբերյալ:

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am