Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Լուժկովը հողին հանձնվեց «Նովոդևիչիե» գերեզմանատանը
Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը, որը դեկտեմբերի 10-ին մահացել է կյանքի 84-րդ տարում, հողին է հանձնվել «Նովոդեւիչիե» գերեզմանատանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Նախկին քաղաքագլխի աճյունն ամփոփող դագաղը Փրկիչ Հիսուսի տաճարից, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտն ու հուղարկավորության ծեսը, հասցվել է «Նովոդեւիչիե» գերեզմանատուն եւ հանձնվել հողին: Հուղարկավորության ծեսը կատարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: