Ինչու է Հայաստանը ստնձնել լրացուցիչ 152 մլն դոլարի պարտավորություն
Չորս վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի պարտավորություն. այս մասին ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:
Փոխնախարարը պարզաբանեց, որ վարկերը ձևակերպված են եվրոյով, որովհետև այդպես ավելի լավ պայմաններով է վարկը տրվել: «Հիմնական նպատակը 152 մլն դոլարի վարկ ներգրավելն է եղել, որովհետև մեր ճեղքն այդքան է եղել»,- ասաց Հայրապետյանը:
ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե առաջիկա տարիներին ունենալո՞ւ ենք հրատապ ռեժիմով նման վարկի ներկայացում, թե ոչ, փոխնախարարն ասաց, որ ԱԺ-ն արդեն հաստատել է 2020 թվականի բյուջեն, որով էլ արդեն հաստատվել է, որ նման միջոցներով բյուջետային դեֆիցիտը չի ֆինանսավորվելու այլևս: