Պետական պարտքը կավելանա ևս 131 մլն եվրոյով

«Այսօր գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում 11 հարց է ընդգրկված։ Ուշագրավ է, որ տարվա գուցե վերջին արտահերթի 11 հարցերից 4-ը վարկային համաձայնագրեր են, որոնք կառավարության կողմից վավերացվելուց հետո ուղարկվել են խորհրդարան։

Պարզվում է, որ «նոր Հայաստանի» խորհրդարանն արտահերթ կարգով վավերացման է դնելու 131,406 մլն եվրոյով ՀՀ պետական պարտքն ավելացնելու մասին հարցը։

Այսպիսով, վարկերից առաջինը ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է, համաձայն որի՝ ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ՝ 45,8 մլն եվրո գումարի չափով:


Հիմնավորումների մեջ նշված է, որ տվյալ միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետբյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Մյուսը ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին է, ըստ որի՝ նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 մլն եվրո գումարի չափով:

Հաջորդը ՀՀ և ՎԶԵԲ միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին պայմանագիրն է։ Այս համաձայնագրով ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով:

Իսկ ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 36,5 մլն եվրո գումարի չափով:

Ստացվում է, որ իր ողջ ընդդիմադիր գործունեության տարիներին վարկային համաձայնագրերի դեմ քվեարկած ու արտահայտված, պետական պարտքի ավելացման թիվ մեկ քննադատ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վերցնել հերթական վարկերը՝ բյուջեն սպասարկելու համար։ Այն դեպքում, երբ իշխանությունները քանիցս ասել են, թե փող կա, փողը խնդիր չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am