Ամերիկյան մամուլ․ Տեր-Պետրոսյանը իր նախագահության տարիներին Հայաստանից հանել է 153 մլն դոլար

politik.am-ը գրում է. Մամուլում հաճախ են հայտնվում հրապարակումներ 90-ականների տեր-պետրոսյանական իշխանության անօրինականության մասին հրապարակումներ։ Որքան էլ հրապարակումները շատ են, միևնույնն է, դրանք շրջանցում են առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին և նրա մերձավորներին։ Ավելին, ստեղծվել է տպավորություն, որ 90-ականների մեծ թալանը առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության է տեղի ունեցել, ինչը միանշանակ այդպես չէ։

ԱՄՆ-ում հրատարակվող «в новом свете» ռուսալեզու ամենաազդեցիկ շաբաթաթերը 1998 թվականի հունիսի 11-ի իր համարում անդրադարձ է կատարում Լևոն Տեր-Պետրոսյանի կլանի և Հայաստանից նրանց արտահանած ֆինանսական միջոցների մասին։ Շաբաթաթերի զրուցակիցը ՀՀ ԱԱԾ աշխատակից է եղել, ով իր անվտանգությունից ելնելով հեռացել է Հայաստանից։ Լրագրողը նրան հանդիպել է Մոսկվայում, որտեղ է անհրաժեշտ տեղեկատվությունը ՀՀ ԱԱԾ աշխատակիցը փոխանցել է լրատվամիջոցին։

Ըստ հրապարակման, Տեր-Պետրոսյանը իր մտերիմների միջոցով 90-ականների կեսերին կարողացել է երկրից դուրս հանել ավելի քան 153 մլն ԱՄՆ դոլար (խմբ․ հասկանալու համար գումարի մեծությունը փաստենք, որ այդ տարիներին Երևանի կենտրոնում ամենալավ բնակարանը արժեր 6000 ԱՄՆ դոլար)։ Ըստ պարբերականի, Տեր-Պետրոսյանի մտերիմները այդ գումարներով անշարժ գույք են գնում եվրոպական երկրներում և մասնավորապես Ֆրանիսայում։

ԱՄՆ-ում հրապարակվող ռուսալեզու այս պարբերականի հրապարակումը գալիս է փաստելու այն խոսակցությունները, ըստ որի երբ 1999 թվականին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնել էր ԱՄՆ նրան ԱՄՆ-ում ցույց էին տվել նորանկախ Հայաստանի միլիոնատերերի ցուցակը, դա նրան սաստիկ ջղայնացրել էր, վիրավորել էր, թե ինչու ինչ-որ մի ամերիկացի պետք է ասի, որ հայերը, ընդ որում՝ իր ընկերները, փող են գողացել ու շատ են գողացել: Ամերիկացիները հստակ ցույց էին տվել, որ պատերազմի և արհավիրքի միջով անցնող Հայաստանը, անցել է նաև չտենսված թալանի միջով։ Ըստ ամենայնի, նաև հենց Տեր-Պետրոսյանի մտերիմների դուրս հանած գումարների մասին էին փաստեր ներկայացրել Հայաստանի վարչապետին։

Հետաքրքիր է, որ Տեր-Պետրոսյանի նման ահռելի կարողության տիրապետելու մասին հրապարակումներ չեն եղել, անգամ այս հրապարակումը կարծես աննկատ է մնացել հայկական մամուլի համար։ Եվ հիմա, երբ իշխանությունները խոսում են պետությունից գողացված միջոցների վերադարձի մասին, ապա կարծում ենք այս հրապարակումը օգտակար կլինի, որպեսզի Տեր-Պետրոսյանից հարցնեն, թե որտեղից և ուր է տարվել 153 մլն դոլարը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ տարիներին Հայաստանի մեկ տարվա բյուջեն կազմում էր ընդամենը 300 մլն դոլար։

դիտվել է 489 անգամ
Լրահոս
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am