Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում

Օրենսդրական խուժանություն Ազգային ժողովում

Այո՝ խուժանությո՛ւն... Գործող ԱԺ–ն մեր նորանկախ պետության մեջ առաջին անգամ օրենքի ուժով բացահայտ ամրագրեց նախադեպը չունեցող կոռուպցիոն գործարք: Այն դատարանները շրջափակելու հակասահմանադրական խուլիգանության նման մի քայլ է՝ արդեն Սահմանադրական օրենքի տեսքով: Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, մատաղացուների նման, իրենց անմեղսունակ բացատրություններով, ենթարկվեցին քրեածին հրահանգի:

Սա, ըստ էության, քրեական ենթամշակույթի բացահայտ դրսևորում էր, երբ հանցագործ պարագլուխը ստիպում է թեկուզ պատահականորեն իր կողքին հայտնված մարդկանց մաս կազմել իր իսկ կողմից իրականացրած հանցագործության: Վկան՝ ԱԺ–ում քաղաքական մեծամասնության քվեարկության պատկերը՝ նաև նամակագիրների ընդգրկմամբ (Ի դեպ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute, IRI) հարցման արդյունքներով, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը (40%): Ընդ որում, ավելի մեծ է հանրության վստահությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, քան դատախազության (38%) ու դատարանների (36 %)):

Ողջունում եմ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կեցվածքը. նրանք չենթարկվեցին սադրանքներին և մերժեցին քրեական ենթամշակույթը: Ուզում եմ հավատալ, որ ՍԴ–ի անդամները արժանապատվորեն կմերժեն այս նվաստացնող «բարեգործությունը», կմերժեն իրենց առաջարկած՝ պարազիտ դառնալու կարգավիճակը, չեն գայթակղվի անաշխատ եկամուտով արդեն իսկ իրենց կողքին հայտնված պարազիտոսի կերպարով: Համոզված եմ, որ նոր իշխանությունը ոչ միայն կչեղարկի այս օրենսդրական անմեղսունակությունը, նաև քրեական պատասխանատվության կենթարկի այն դատավորներին, ովքեր հարկատուների հաշվին կհամաձայնեն պարազիտությամբ զբաղվել:

Իսկ որ գործող իշխանությանը քիչ կյանք է մնացել, դրանում ընդդիմությունը մեղավոր կամ՝ գրեթե մեղավոր չէ. վարչապետն ամենօրյա ռեժիմով, իր ընտանեկան կապալի հետ միասին, ամեն ինչ անում է «հեղափոխության» ընթացքում գը´մփ-գըմփ-հո՛ւ-ի ռիթմով ձևավորված էյֆորիկ տրամադրությունները մսխելու և հասարակությանը դեպի իշխանության նոր այլընտրանքի մղելու համար:

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 589 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am