Ո՞ր պարագայում է պատերազմն անխուսափելի. Արայիկ Հարությունյան (video)
Արայիկ Հարությունյանի գնահատմամբ, Արցախի հարցում բանակցային գործընթաց վերջին 10-12 տարում չի եղել, այսօր էլ չկա: Տեղի են ունեցել հանդիպումներ, որոնք բանակցություն համարել չի կարելի: Ըստ նրա, բանակցություն չի կարող լինել, քանի դեռ բանակցային սեղանի շուրջ չկա հիմնական կողմը՝ Արցախը: Իր կարծիքով, այսօր Հայաստանի իշխանությունը կոշտացրել է իր դիրքը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը գլխավոր պայման դնելով,-լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Վերջինիս դիտարկմամբ՝ այն իշխանությունը, որը Արցախի հարցում կշեղվի հիմնական կուրսից, դատապարտված է:
Մանրամասները՝ տեսանյութում.