Ցավում եմ, որ Անդրանիկ Քոչարյանի մտքին և ուղեղին համապատասխան հայտարարությունները սրանք են

Ազգային ժողովի ազգային անվտանգության, պաշտպանության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարությունների ժամին լրատվամիջոցներից մեկի եթերներից մեկով պարզ ու թափանցիկ ակնարկեց, որ «Մարտի 1»-ի գործով անցնող որոշ առանցքային վկաների անվտանգությունը դրսում անվտանգ չէ, և որ նրանք լավ կանեն՝ վերադառնան Հայաստան։

Մասնավորապես, մեկնաբանի դիտարկմանը, թե որոշ վկաներ մահանում են կամ հայտնվում են Ռուսաստանում, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Քոչարյանի փաստաբանների համար սա շատ լավ միջավայր է՝ փող աշխատելու և հավերժ ձգելու էս պրոցեսը, սակայն հավերժ ձգելու արդունքում հաստատ վկաների քանակը շատ քիչ է փոխվելու։ Չնայած մենք ունեցանք որոշ վկաների կորուստներ։ Հայկ Հարությունյանն այսօր չկա, Աշոտ Կարապետյանը․․․ վկաների մի մասը փախած է։ Բայց էդ փախածները, համոզված եմ, շուտ թե ուշ հասկանալու են, որ անխուսափելի է իրենց վերադառնալը, որովհետև սպասումներ ունենալ գարուն-ամառ-աշուն..․անխուսափելի է իրենց վերադարձը։ Իրենք պետք է վերադառնան, հավերժ մարդը չի կարող մնալ դրսում։ Դուք հիշում եք, որ ես հայտարարությունների ժամին հայտարարությունների տեքստի միջոցով պարզապես գնահատում էի փախածների վերադարձը, և որ նրանց համար ամենաանվտանգ վայրը և ցանկացած հայի համար ամենաանվտանգ վայրն էսօր Հայաստանի Հանրապետությունն է»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն օրերս մերժել էր այդ գործով անցնող ոչ թե վկա, այլ մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով նրա պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով։ Նա հայտնել էր, որ տեխնիկական խնդիրները լուծելու պարագայում իր պաշտպանյալը պատրաստակամ է վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու համար վերադառնալ Հայաստան։


Հարցին, թե ի՞նչ տեխնիկական հարցեր, չէ՞ որ նախկինում Վահագն Հարությունյանի պաշտպանը միշտ ասում էր, որ նա ՌԴ-ում է առողջական խնդիրներով, այսինքն՝ առողջական խնդիրնե՞րն են տեխնիկական, Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Դա էլ է տեխնիկական հարց։ Այսինքն՝ եթե վերադառնալու պատրաստակամությունը կար, մենք էդ հարցերը կլուծեինք։ Այն իմաստով տեխնիկական, որ մենք ասում ենք՝ հետախուզումը վերացրեք, մենք գալիս ենք»։

Մի հարց ևս Միհրան Պողոսյանին․ ի՞նչ է փոխվել նախկինի համեմատ, որ ասում են՝ մենք գալիս ենք, քանի որ նախկինում այդքան պարզորոշ հայտարարություններ չէին արվում։ Ի պատասխան՝ պաշտպանը թարգմանեց․ «Բան չի փոխվել էդ առումով, ինքը միշտ էլ ասում էր, որ ես գալու եմ, իմ հարցերը լուծեմ, գալու եմ։ Հիմա ասում է՝ էս պահին իմ հարցերը կարող եմ անգամ կիսատ թողնեմ, գամ»։

Այսօր էլ Միհրան Պողոսյանին փոխանցեցինք Քոչարյանի հայտարարությունը և հարցրեցինք՝ Վահագն Հարությունյանի՝ վերջին շրջանում վերադառնալու պատրաստակամությունը դրանո՞վ է պայմանավորված, ունի՞ Հարւթյունյանն իր անվտանգության հետ կապված վախեր։ Փաստաբանն ասաց․ «Ցավում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորը տրամաբանությունից և, ընդհանրապես, օբյեկտիվ իրականությունից զուրկ, իր մտքին ու ու ուղեղին համապատասխան հայտարարություններ է անում»։

Դիտարկմանն էլ, որ նա ասել էր նաև՝ Գևո՛րգ Կոստանյան, քո դուրը կգա՞ր, եթե գլխավոր դատախազ եղածդ ժամանակ մեկն ասեր, որ չի կարող վերադառնալ 48 ժամվա ընթացքում, քանի որ այլ գործեր ունի։ Միհրան Պողոսյանն ի պատասխան ասաց, որ չի լսել նրան, և առողջ տրամաբանությունն էլ հուշում է, որ Քոչարյանին չպետք է լսել։

hraparak.am

դիտվել է 523 անգամ
Լրահոս
Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am