Սահմանադրական դատարանի դեմ պատերազմի նոր փուլի մեկնարկը տրված է

Նախորդ շաբաթ` ԱԺ-կառավարություն հարցուպատասխան-շոուի ժամին, Փաշինյանը բացատրեց, թե ինչու է պետք օր առաջ հանգուցալուծել ՍԴ-ի շուրջ ստեղծված «ճգնաժամը»` «անբարեհույս» դատավորներին կլորիկ ամսավճարների դիմաց թոշակի ուղարկել, եւ անկեղծորեն խոստովանեց` սրանով զուտ քաղաքական խնդիր է լուծվում.

«Ո՞րն է քաղաքական նկատառումը։ Քաղաքական նկատառումը հետեւյալն է. ՍԴ-ում հաստատված իրավիճակը չի համապատասխանում Սահմանադրությամբ հաստատված իրավիճակին։ Եվ եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչեւ 2035 թիվը» (սա այն բացառիկ դեպքերից է, երբ «Սահմանադրությամբ հաստատված իրավիճակն» աչքի լույսի պես պահել-պահպանելը կյանքից ավելի թանկ է Սահմանադրության վրա խորապես թքած, եթե չասենք`«խնչած» ունեցող Փաշինյանի համար, անգամ այն պարագայում, երբ դա հակասում է նույն Սահմանադրությանը)։

«Թարգմանաբար» սա նշանակում է. սահմանադրական բոլոր մարմիններն իմ գրպանում են` սուսուփուս, առանց առանց ավելորդ հարցեր տալու, անում են այն, ինչ պահանջվում է, իսկ Սահմանադրական դատարանը «բնավորություն» է ցույց տալիս` «չեմուչում» է անում։ Եվ ուրեմն` ինչքան շուտ ազատվենք «հին» դատավորներից ու նշանակենք նորերին, որոնք Վահե Ինքնակոչի «զգայուն ղեկավարությամբ» հլու-հնազանդ կկատարեն ի վերուստ իջեցված հրահանգները, այնքան լավ, նույնիսկ եթե դրա համար պետք լինի լայն բացել գրպանը.

«Որտեւ, եթե չհանգուցալուծենք էս ճգնաժամը, հարկատուների փողերից էլի վճարելու ենք։ Այսինքն` ոչ մի տարբերություն չկա։ Հիմա ենթադրենք, էդ մարդիկ վաղը վաղաժամ թոշակի չեն գնում։ Էլի էդ նույն գումարը` ճշգրիտ գումարը, վճարելու ենք, եւ միեւնույն ժամանակ չենք ունենալու Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան։ Մենք ասում ենք, որ եթե սենց թե նենց վճարելու ենք, էկեք վճարենք, բայց միեւնույն ժամանակ ունենանք Սահմանադրական դատարան` Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված։ Այսինքն` տարբերակ, որ էդ գումարը չվճարենք, սկզբունքորեն չունենք, բացի էն տարբերակը, որը մեզ համար ընդունելի չի եւ մեր երկրի իմիջը կվնասի»։

Խոսքը, ինչպես հասկանում եք, եվրոպական կառույցների, այդ թվում`Վենետիկի հանձնաժողովի կողմից մերժված կացնային լուծումների` դատավորներին շանտաժի ենթարկելու եւ զոռով հրաժարեցնելու մասին է։

Ավելորդ է ասել, որ սա պարզ մանիպուլյացիա է. հասկանալի է, որ եթե ՍԴ դատավորները հանկարծ որոշեն օգտվել «թավշյա» վարչապետի «մեծահոգի ժեստից», հարկատուն «նույն գումարը» չի վճարելու, այլ` կրկնակի ավելի. ե՛ւ «հների», ե՛ւ «նորերի» համար։

Այդ առումով, տրամաբանական է եւ օրինաչափ, որ ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» չցանկացան մաս կազմել սույն «գործարքի» օրինականացմանը` դեմ քվեարկեցին ՍԴ մասին օրենքում առաջարկվող փոփոխություններին, եւ քայլարած մեծամասնությունը մենակ ստանձնեց բացահայտ հակասահմանադրական այս նախագիծն անցկացնելու պատասխանատվությունը։

Քննարկումները «հեղափոխական խորհրդարանում» բավական թեժ անցան` փոխադարձ մեղադրանքների եւ վիրավորանքների «կառուցողական մթնոլորտում» (իմքայլականները ոչ մի կերպ չեն համակերպվում փաստի հետ, որ ԲՀԿ-ն ու «Լուսավորը» տեղ-տեղ ինքնուրույնության նշաններ են ցույց տալիս)։

ԲՀԿ-ի ասելիքը հանգում էր հետեւյալին. հանկարծ չմտածեք, թե մեր ուշքը գնում է ՍԴ ներկայիս կազմի եւ հատկապես Հրայր Թովմասյանի համար, բայց, ինչպես նշեց Նաիրա Զոհրաբյանը, «բերվել է մի նախագիծ, որը ոտքից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերեւից ներքեւ քաղաքական է»։ ՍԴ-ում ճգնաժամ չկա` կա ընդամենը անցանկալի դատավորներից ազատվելու (այդ «կանտորայի» դատավորներին իշխանության քիմքին հարիր դատավորներով փոխարինելու) խնդիր, եւ ԲՀԿ-ն մտադիր չէ մասնակցել այդ խաղին։

«Լուսավոր Հայաստան»-ն՝ ի դեմս խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի, շեշտը դրեց իմքայլական երկակի ստանդարտների վրա. «Եթե մենք խոսում ենք հին համակարգից մնացած մարդկանց մասին, որոնք վստահություն չունեն, ապա հին համակարգից մնացած նախարարներ ունեք, պատգամավորներ, ունենք ԿԲ նախագահ, տարբեր պաշտոնյաներ, եւ բոլորը ձեզ ձեռք են տալիս, բայց կա մի կառույց եւ կան ինչ-որ մարդիկ, որոնց ասում ենք՝ եկեք փող տանք, ուղարկենք տուն՝ լուծելու ճգնաժամը, որ առնվազն մտացածին է։ Երեկ մենք այստեղ քննարկում էինք միջազգային պայմանագրեր, որոնք մասին եզրակացություն է տվել ՍԴ-ն, ուրեմն այդ կառույցն աշխատում է`միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն է»։

Իմքայլական միաբջիջ մեծամասնության «փաստարկներն» էլ ի մի բերեց ԱԺ խոսնակ աշխատող Արարատը Միրզոյանը` մուննաթ գալով. փոխանակ շնորհակալ լինեք, որ վհուկների որս չենք անում` խնդրին փորձում ենք օրինական, «ինստիտուցիոնալ» լուծում տալ (ոչինչ, որ արանքում «անզգուշաբար» օրենքի, իրավունքի եւ Սահմանադրության հերն անիծում են), դատավորներին «պատվով հեռանալու» շանս ենք տալիս (կարող էին, չէ՞, առանց ձեւականությունների պատին դեմ տալ, գցել զնդանները, ընդհուպ` այրել խարույկի վրա, ինչի մասին ակնարկեց փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից թռած, հարազատ մոր դեմ ցուցմունք տված գործ տվող պատգամավորը), «վույ-վույ-վույ, աման-աման» եք անում։

Տպավորությունն այնպիսին էր, թե ՍԴ դատավորները հերթ են կանգնել իրենց առաջարկվող «արտոնություններից» օգտվելու համար, եւ միակ բանը, որ պետք է մտահոգի «հպարտ քաղաքացուն», այն է, թե ինչո՞ւ մուկնուկատու խաղալ «մարդկության դեմ ծանր հանցագործություններ կատարած» այդ մարդկանց հետ, եթե կարելի է «վզներին տալ» ու գործից հանել` չընկնելով մանրուքների հետեւից, դեռ մի բան էլ` վրաները գործ կարել։

Ու բոլորովին կարեւոր չէ, որ դատավորների «դարդը» աշխատավարձերից զրկվելը չէ`հրաժարական չեն տալիս եւ չեն լքում «մարտադաշտը», որովհետեւ վաղը իրենց չեն ների ճնշումներին տեղի տալու, սահմանադրական կարգի պաշտպանությունը «թավշյա խունվեյբինների» հույսին թողնելով`երկիրը «վարի տալու» համար։

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 244 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am