Կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած քաղաքական ուժը փորձում է ՍԴ անդամներին անթաքույց պաշտոնական կաշառք առաջարկել

Երեկ Ազգային ժողովը, «Իմ Քայլը» խմբակցության ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին «կաշառելու» մասին սկանդալային օրենքը։ Այս օրենքով նախատեսվում է այն ՍԴ դատավորներին, որոնք «կամավոր» հրաժարական կտան իրենց պաշտոններից, մինչ Սահմանադրության նախատեսված պաշտոնավարման ժամկետի վերջը շարունակել 100% աշխատավարձ վճարել, թեև նրանք այլևս որևէ հանրօգուտ ֆունկցիա չեն կատարելու։

Ես արդեն առիթ եմ ունեցել գրել այս խայտառակ օրենքի մասին, և չեմ ցանկանում կրկնել արդեն հնչած բազմաթիվ փաստարկները այդպիսի աննախադեպ կոռուպցիոն գաղափարի դեմ։ Այն հարկատուներին կարող է արժենալ ընդհուպ մինչև մեկ միլիարդ դրամ, և լրացուցիչ բազմաթիվ ռեպուտացիոն և առարկայական վնասներ հասցնել երկրին։ Ամենավատն այն է, որ «կոռուպցիայի» դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած քաղաքական ուժը, փոխանակ հարգելու սահմանադրական կարգը, և նորմալ աշխատանքային հարաբերություններ հաստատելու ՍԴ հետ, փորձում է նրա անդամներին անթաքույց պաշտոնական կաշառք առաջարկել, զուգահեռ էլ առանց միջոցների մեջ խտրություն դնելու, տարբեր միջոցներով նրանց վրա ապօրինի ճնշում գործադրել՝ իրեն հնազանդ նոր ՍԴ ստանալու համար։

Ես ՍԴ անդամների մեծ մասին անձնապես չեմ ճանաչում, բայց անկեղծորեն հույս ունեմ, որ նրանք չեն տրվի այս էժանագին «գայթակղությանը», և կհրաժարվեն անթաքույց կաշառքի դիմաց իրենց մասնագիտական պատիվը և մարդային հեղինակությունը վաճառքի հանելուց։ Ավելին, ես համոզված եմ, որ ցանկացած նորմալ, իրեն հարգող իշխանություն, որը կգա «Իմ քայլից» հետո, կչեղարկի այս խայտառակ օրենքը, իսկ այն դատավորները, որոնք կփորձեն հիմա «օգտվել» նրանից, այլևս երբեք չեն կարող նայել իրենց համաքաղաքացիների աչքերին՝ որպես անսկզբունք և անպատասխանատու, հանրային բարիքը յուրացնող կոռուպցիոներներ:

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am