Սահմանադրական Դատարանի դատավորներին ոչ սահմանադրական ճանապարհով փորձում են ուղարկել իրենց տուն

Սահմանադրական Դատարանի դատավորներին ոչ սահմանադրական ճանապարհով փորձում են ուղարկել իրենց տուն, վտարանդի դարձնել, կաշառելով այն խոստմամբ, թե ցմահ կստանան կենսաթոշակ եւ աշխատավարձ, միլիոնավոր․․Ու չեն հարցնում ՀՀ հպարտ հարկատուներին՝ ուզո՞ւմ են, որ իրենց գրպանից դատավորներին վարձատրեն չարած գործերի, պարապուրդի, անգործության համար, սա արվում է զուտ այն նպատակով, որ Նիկոլը ունենա իր սրտի Սահմանադրական Դատարանը։

Հարց՝ իսկ եթե ոչ մի դատավոր չընդունի օրենքի <կամավորություն> պարտադրանքը եւ հանգիստ նստի իր տեղը, ասի․<Տղամարդ եմ, դատավորի իմ պատվավոր գործը չեն հանձնի թավշին>, ի՞նչ է անելու իշխողը, եթե, կրկնում եմ, ոչ մի դատավոր չընդունի այս պետական մակարդակի կաշառքը, այսինքն՝ չվաճառվի․․․

Ի՞նչ կլինի այդ դեպքում, իշխողները ո՞նց կաշխատեն այդ դեպքում, ի՞նչ են անելու, կոմպրոմատների պատերա՞զմ են սկսելու,ծնկաչո՞ք են աղաչելու, բոլորին,/ բացի իրենցինից/, շարելու են ՍԴ շենքի պատի տակ ու թաթիկները կտրելով գնդակահարելո՞ւ են․․․Չգիտեմ, ամեն ինչին էլ հավատում եմ․․Բայց ավելի շատ ուզում եմ հավատալ, որ ՍԴ դատավորները սկզբունքային, արժանապատիվ, պրոֆեսիոնալ պահվածք կցուցադրեն եւ այսօր ընդունված օրենքը կուղարկեն գրողի ծոցը․․

Վստահ եմ,, այս իշխանության վրա հույս դնելը եւ հավատալը, թե նրանք հավերժ են եւ թոշակի գնացած դատավորներին պարտաճանաչ տրվելու է խոստացածը, շատ կասկածելի է, մանավանդ, արդեն իսկ ակնհայտ է, այս իշխանությունը անցողիկ է , շուտ է հեռացվելու, եւ նոր եկողները վստահաբար, այսօր ընդունված օրենքը ետ ողորմեա են անելու, չկասկածեք․․
Կոտրած տաշտակի առաջ են հայտնվելու միամիտ հավատացողները․․․Ուզում եմ հավատալ, որ ՍԴ դատավորների մեջ ոչ միամիտ կա եւ ոչ էլ՝ հեշտ խաբվող․․․ Եվ շատ լավ գիտեն երկրի գլխավոր օրենքը իր ենթատեքստերով եւ տողատակերով․․․Դե, ավելորդ է հիշեցնել, թե ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը՝ եթե միայն այդ գործընթացը լինի իրապես ԿԱՄԱՎՈՐ

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am