Սանկցիաներ Ծառուկյանի որդու նկատմամբ
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանի ընդդիմադիր գործունեությանը զուգահեռ իշխանությունը լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող օբյեկտներում: Անցած քառօրյայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանը չթաքցրեց, որ Աբովյանում երիտասարդ ընտանիքների համար կառուցվող բնակարանների շինաշխատանքները այդ ստուգումների ընթացքում կասեցվել են: Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ արգելք է դրվել նաեւ Ծառուկյանի որդու վրա Հայաստանից դուրս գալու վերաբերյալ: