Նկատի եմ ունեցել «մեկուսացած», պարզապես ինձ «վտարանդի» բառը հուշեցին. Հ.Հակոբյան

Ես նկատի եմ ունեցել մեկուսացած, պարզապես դահլիճում ինձ վտարանդի բառը հուշեցին և ես դա օգտագործեցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ իր արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ պատգամավորը իր ելույթում նշել էր, որ այդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն «իզգոյ», վտարանդի:

Հրաչյա Հակոբյանը նորմալ է վերաբերվում, որ իր հայտարարությունը քննարկվել է ֆեյսբուքյան ցանցում, և նման ալիք է բարձրացել: «Ես նկատի եմ ունեցել և նկատի ունեմ, ոչ թե վտարանդի, այլ մեկուսացած: Պարզապես ինձ դահլիճից այդ բառը հուշեցին և գուցե ի սկզբանե սխալ բառ էլ ընտրվել էր` «իզգոյ» բառը, որը բառացի թարգմանություն չունի, ինձ դահլիճից «վտարանդի» բառը հուշեցին և ես դա օգտագործեցի»,-բացատրեց նա:

 

Պատգամավորը նկատեց, որ համացանցում մեկնաբանություններ էին գրում, թե հերթական անգամ ապացուցվեց, որ սա ոչ թե ծխելու կանխարգելման դեմ պայքար է, այլ՝ ծխողների դեմ։ Հրաչյա Հակոբյանը շեշտեց, որ դա ծխողների դեմ պայքար չէ: Պատգամավորի խոսքով՝ ծխելու կանխարգելման դեմ պայքարն ինչ-որ տեղ կախված է նրանից, որ ծխողները պետք է նեղություն կրեն, որ մենք ունենանք արդյունավետություն: Նա օրինակ բերեց, որ չի կարելի պրոպագանդել ծխելը, ռեստորաններում, սրճարաններում և երեխաներից պետք է պահանջել չծխել: «Պետք է երեխան տեսնի, թե ծխող մարն ինչ զրկանքներ է կրում լինելով մեկուսացած»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան քննարկումներին, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ես հանրային մարդ եմ, երբեմն կարող եմ սխալ բառ օգտագործելով հայտնվել նման իրավիճակում, ինչին շատ նորմալ եմ վերաբերվում, տրագեդիա չեմ սարքում: Ընդամենը սխալ բառ ընտրվեց, փոխարինվեց սխալ բառով»,-հավելեց նա:

դիտվել է 245 անգամ
Լրահոս
Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան ՄԻՊ-ը՝ Տավուշում մարդկանց ջարդելու ու բռնի բերման ենթարկելու մասին (video) Ես Արցախից եմ, բայց Տավուշն էլ իմ տունն է․ պիտի տե՛ր կանգնեք մեր երկրին․ արցախցիներ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սպասե՛ք, մինչև մայիսի 20-ը շատ բան է փոխվելու․ Արամո ջոկատի հրամանատար (video) ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am