Փաշինյանն իր քաղաքական ու տնտեսական մտքի սնանկությունը փորձում է քողարկել «ՀԴՄ կտրոնով զինվորին հաց ենք հասցնում» պրիմիտիվագույն թեզով․ Միհրան Հակոբյան

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԴՄ կտրոնների մասին հայտարարություններին։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երբ հանրապետության վարչապետը ուղիղ եթեր է մտնում և իր կառավարության տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունն ու 2020թ.-ի անելիքները բացատրում է ՀԴՄ կտրոններ տրամադրել-չտրամադրելով, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղրել բացառապես բոլորին` սկսած իր համախոհներով, վերջացրած իրեն չհանդուրժողներով:


Որովհետև չի կարող 21-րդ դարի երկրի ղեկավարը, ավելին` տնտեսական հեղափոխություն խոստացած վարչապետն ուղիղ եթերով բացատրել, թե ինչ կարևոր նշանակություն ունի ՀԴՄ կտրոնը: Այսինքն` 21-րդ դարի վարչապետը ուղիղ եթերով բացատրում է, որ 21-րդ դարի պետության մեջ մարդիկ պետք է հարկեր վճարեն և դա կարևոր է: Բրավո: Դա նույնն է, որ մաթեմատիկայի դոկտոր-պրոֆեսորը համալսարանում հանդես գա բաց դասախոսությամբ և հիմնավորի, որ երկուսին գումարած երեք հավասար է հինգի:

Միայն միամիտներին ակնհայտ չէ փաստը, որ իր քաղաքական և տնտեսական մտքի սնանկությունն ու ծրագրի իսպառ բացակայությունը ժողովրդի վարչապետը փորձում է քողարկել «ՀԴՄ կտրոնով զինվորին հաց ենք հասցնում» պրիմիտիվագույն թեզով: Ի՞նչն է սրա նորությունը, նորարարարությունը, վերջիվերջո` որտե՞ղ է հեղափոխությունը: Այս երկրում շուրջ 30 տարի է այս մեխանիզմով է զինվորի հացը հասցվում, տանկերի բակերը` դիզվառելիք լցվում, ոստիկանին և ուսուցչին աշխատավարձ, իսկ թոշակառուին` թոշակ վճարվում: Դա գիտի նույնիսկ Բաբկեն Թունյանի հարևան Պողոսը, որից ժողովրդի վարչապետը փորձում է հերթական ֆոկուսով թաքցնել, որ տոտալ հարկահանության իր փորացավը ոչ թե զինվորին հաց հասցնելն է, այլ իր ոչ մի բանի ունակ կառավարության անդամներին և ԱԺ պատգամավորներին իր իսկ լեզվով ասած` հացին կակա ասող ժողովրդից թաքուն բազմամիլիոնանոց «պրեմիաներով» ապահովելը: Ավելի ազնիվ կլիներ, որ ուղիղ ասեր` բոլորդ պետք է աշխատեք ու հարկեր վճարեք, որ ես ու ոչ մի բանի ունակ խմբակը ոչնիչ չանենք, բայց մեծահարուստի պես ապրենք»:

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am