Վարչապետը հայտարարել է՝ խնդիր չէ, որ բանակցությանն Ալիևի հետ գան իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ. Հովհաննես Իգիթյան
Մենք կհամարենք բանակցային փուլ այն ժամանակ, երբ հաշվի կնստեն ԼՂՀ-ի հետ։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ Այդ մասին գրում է Factor.am-ը:
Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի գործն է, թե բանակցային փուլում ում հետ կգա. «Վարչապետը հայտարարել է՝ խնդիր չի տեսնում, որ բանակցությանն Ալիևի հետ գան նաև իրենց ԼՂ ադրբեջանական համայնք համարող մարդիկ»։
Պատգամավորը շեշտեց նաև, որ Հայաստանը փորձում է նոր ձևաչափով գնալ բանակցությունների։