Հայաստանի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ցանկանում ենք օրենքի մակարդակով առանձին պաշտոնատար անձանց ուղարկել կենսաթոշակի։ Իհարկե՛, հիմա կասեք, թե հարկադրաբար չէ, կամավոր է. բայց ո՞վ չի հասկանում, որ կամավոր չէ և ամբողջ պետական ապարատը լծվել է այս գործին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Երբ խոսում եք 20 տարվա մասին, ապա պետք է նշեմ, որ 20 տարի առաջ այսօրվա Սահմանադրական դատարանի որևէ անդամ ընտրված չի եղել։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ պետական մարմնից դժգոհ եք, վրեժխնդիր եք լինում անձերից, այս ի՞նչ մոտեցում է։ Դե ՏԻՄ-երին ու մարզպետներին էլ այդ առաջարկներն արեք, գնացե՛ք, տեսեք, թե ի՞նչ դժգոհություն կա մարզպետարանների դիմաց կանգնած քաղաքացիներից, բա ինչի՞ նրանց չեք անում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով այս օրենքի նախագիծը քաղաքական է, որի մասին խոստովանել են հենց իշխանությունները։
«Այդ մասին ասել է տխչահռչակ Վահե Գրիգորյանը, որն այսօր ՍԴ-ի միակ ճգնաժամն է։ Այդ մասին ասել է նաև Տիգրան Ավինյանը. նա ասել է, որ ՍԴ խնդիրն ունի քաղաքական բնույթ»,- խոսքը եզափակեց պատգամավորը։
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը