«Բարդ է» եղել «համաձայնության գալը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպմանն իր համար «բարդ է» եղել «համաձայնության գալը», քանի որ Ռուսաստանի ղեկավարը մանրակրկիտ արծարծել է յուրաքանչյուր քննարկվող հարց:
«Դժվար է համաձայնության գալ, շատ դժվար, բայց այսօր եղան պահեր, երբ մենք ինչ-որ բանի շուրջը համաձայնության եկանք, որոշ բաների վերաբերյալ»,- ասել է Զելենսկին: Նա նշել է, որ ինքը եւ Պուտինը տարբեր մարդիկ են, սակայն ընդգծել է, թե զգացել է, որ Ռուսաստանի ղեկավարը գնացել է զիջումների»,- նշել է Ուկրաինայի ղեկավարն՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: