Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նա մասնավորապես գրել է․
«Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն։ Հուսով եմ մինչև Նոր Տարի նաև Նարեկ Մութաֆյանը կլինի տանը»: