Նոր «հակադոպինգային» հարված՝ Պուտինին

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն որոշեց հեռացնել Ռուսաստանին միջազգային մրցումներից չորս տարի ժամկետով: Որոշումն ընդունվել է միաձայն: Արգելքը տարածվում է բոլոր միջազգային մրցումների վրա՝ ներառյալ Օլիմպիական խաղերը և աշխարհի առաջնությունները: Մեկ այլ որոշմամբ WADA-ն արգելել է Ռուսաստանին ընդունել աշխարհի առաջնությունները, ինչպես նաև հայտ ներկայացնել դրանց անցկացման համար:

Այսպես, Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն միաձայն ընդունեց Համապատասխանության հանձնաժողովի առաջարկությունները և հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող ճանաչել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը՝ RUSADA-ն։

Սա նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները չեն կարող մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերին երկրի դրոշի ներքո, և Ռուսաստանը զրկվում է միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու իրավունքից։ Առաջիկա 4 տարիներին Ռուսաստանը չի կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին։ Միևնույն ժամանակ ռուսաստանցի մարզիկները կկարողանան հանդես գալ միջազգային խոշոր մրցումներում չեզոք դրոշի ներքո և առանց օրհներգի, եթե կարողանան ապացուցել, որ դոպինգ չեն օգտագործել։ «Կարևորը մեր այսօրվա որոշման մեջ, որ մենք իրական պատժամիջոցներ ենք սահմանում նրանց դեմ, որ մեղավոր են այս մանիպուլյացիաների մեջ և դուռը բաց ենք թողնում մաքուր, դոպինգի հետ ոչ մի կապ չունեցող մարզիկների համար», - այսօր ասուլիսին հայտարարել է WADA-ի ղեկավար Վիթոլդ Բանկան։

Ռուսաստանն իրավունք ունի այս որոշումը բողոքարկել սպորտի արբիտրաժային դատարանում։ RUSADA-ի վերահսկիչ հանձնաժողովի անդամ Սերգեյ Խրիչիկովը «Տասս»-ին հայտնել է, թե Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը WADA-ի որոշումը բողոքարկելու համար 21 օր ունի։ Դեռ հայտնի չէ՝ բողոքարկելու է Ռուսաստանը, թե ոչ։
Հիշեցնենք, վերջին 2 օլիմպիադաներին ռուսաստանցի մարզիկների միայն մի մասն է մասնակցել, այն էլ օլիմպիական դրոշի ներքո։ Ռուսաստանի մարզիկների մի զգալի մասին թույլ չեն տվել մասնակցել խաղերին։ Այսինքն, պատմությունը, կրկնվում է։
Խրիչիկովը բացատրել է, որ WADA-ի սահմանափակումները տարածվում են միայն համաշխարհային կարգի մրցաշարերի վրա և չեն տարածվում մայրցամաքային ու տարածաշրջանային մրցումների վրա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը չի կորցնում Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնության 4 հանդիպումները Սանկտ Պետերբուրգում անցկացնելու իրավունքը։ Մրցաշարերի պաշտոնապես հաստատված ցուցակ դեռ չկա։
Նկատենք, որ անցյալ տարի WADA-ն և Ռուսաստանը պայմանավորվել էին ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը վերականգնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Միջազգային փորձագետները պետք է ստանային մոսկովյան հակադոպինգային գործակալության էլեկտրոնային բազա, որի ստուգման արդյունքում պարզվել է, որ լաբորատորիան պարզապես փոխել է բազայի տվյալները, որոնք վերաբերում էին նաև Սոչիի 2014թ. Օլիմպիական խաղերին մասնակցած ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստերին։ Ստեղծված իրավիճակի համար ավելի վաղ RUSADA-ի ղեկավար Յուրի Գանուսը քննադատել էր Ռուսաստանի սպորտային իշխանություններին, նույնիսկ նամակ էր գրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Կրեմլը, սակայն, այն ժամանակ հայտարարել էր, թե Գանուսն ամբողջ տեղեկությանը չի տիրապետում։ Ավելի վաղ RUSADA-ի նախկին ղեկավար Գրիգորի Ռոտչենկովը բազայի հետ մեկտեղ մեկնել էր Ռուսաստանից ԱՄՆ։

WADA-ի երեկվա որոշումից հետո Մոսկվայում քննարկում են՝ արդյոք մասնակցելու են ռուսաստանցի մարզիկները Օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի ներքո, թե ոչ։ Ինչպես անցած անգամ, այսօր էլ տարբեր կարծիքներ են հնչում. մի մասն ասում է, որ ռուսաստանցի մարզիկները պետք է հրաժարվեն Օլիմպիական խաղերից, մյուսն էլ ասում է, որ մարզիկներն ստեղծված իրավիճակի համար պատասխանատու չեն և որևէ մեղք չունեն։

Իսկ արդյունքում, պարզ է, որ նման որոշումն ունի, անշուշտ, քաղաքական ենթատեքստ: Այս քայլը՝ նախևառաջ ընդդեմ Պուտինի քաղաքականության է՝ անկախ դոպինգային պատմություններից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 426 անգամ
Լրահոս
Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am