Քանի դեռ Ռ․ Քոչարյանը փակի տակ է, Ռուսաստանից ոչ մի ներդրում չի լինի․ Վահե Հովհաննիսյան. video

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «Վերաքննիչ քրեական» դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի՝ դատարանի կողմից բացարկի միջնորդությունը բավարարելու որոշումն սպասելի էր, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա:

Վերջինիս խոսքով՝ «Մարտի 1-ի» բուն դատավարությունն իրականացվում է գռեհիկ, որը կապ չունի «Մարտի 1-ի» հետ. «Այս դատավարությունն ավելի շատ ինչ-որ բան կոծկելու դատավարություն է հիշեցնում»:

Դիտարկմանը, որ եղել է երկու դատավոր, որոնք այս գործի հետ կապված այլ որոշումներ են կայացրել և դրանից հետո ենթարկվել են ճնշումների, Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ այդ դատավորները բացառություն են եղել, բայց դա դեռ չի նշանակում, որ դատաիրավական համակարգն առողջ է:

Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ չի կարելի երկար ժամանակ հասարակությանը բուն խնդիրներից շեղել և մի քանի տարի շարունակ ասել՝ սա է քո խնդիրը. «Երբ ինձ հարցնում են՝ Հայաստանում ի՞նչ է կատարվում, ես ասում եմ՝ ոչինչ չի կատարվում, վախեցեք դրանից»: Ըստ նրա՝ ոչինչ չկատարվելն ամենավատ բանն է, որ Հայաստանի հետ կարող էր կատարվել:

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Վահե Հովհաննիսյանն ասել է, որ, երբ երկրում իրական գործ չի կատարվում, մարդ են բռնում: Նրա դիտարկմամբ՝ քանի դեռ աշխատում է ռեպրեսիվ մեքենան, օրվա պահանջով լինում են քրեական գործեր ու դատավարություններ:

Գալով ներքաղաքական վերջին աղմկահարույց թեմաներին՝ մասնավորապես՝ Հայաստան ժամանած շեյխերի ձախողված ներդրումներին, Վահե Հովհաննիսյանն ասել է. «Անուններից վերանանք. մի մարդ Հայաստան է բերել ներդրողների, մարդկանց, որոնք ռեալ փողով եկել են Հայաստան, ներկայացել պետության ներկայացուցչին ու գործարքը չի կայացել: Ստացվում է՝ ներդրումներ Հայաստան չեն գալիս, այսինքն՝ պետությունը տապալում է ներդրումային ծրագիրը, որից հետո սկսվում է շոուն»: Վերջինիս խոսքով՝ շոու էր այն ամենը, ինչ հետո ասում էին իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ:

Վահե Հովհաննիսյանը համոզված է, որ անկախ հանդիպման օրվանից, ամեն ինչ պետք էր անել, որպեսզի այդ ներդրումը գար Հայաստան. «Հայաստանը ներդրումների տեսակետից երեք ուղղություն ունի՝ արաբական աշխարհ, ռուսական ու արևմտյան կապիտալ: Այսպես շարունակելու դեպքում արաբական աշխարհի ներդրումային դուռը կփակվի, որն առանց այն էլ դժվար էր բացելը»:

դիտվել է 1068 անգամ
Լրահոս
Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am