Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Հրազդանի, Մարտունու և Սևանի բժշկական կենտրոններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի՝ 2019-ի նոյեմբերի 20-ի N 165-Ա հանձնարարագրի հիման վրա նոյեմբերի 26-28-ը ներառյալ ստուգումներ են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում։ Կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ մի շարք թերություններ և խախտումներ։ Մասնավորապես, բժկական կենտրոնի տանիքի շինարարական հիմնատարրերը մշակված չեն եղել հրապաշտպան լուծույթով կամ պատվածքով, բացակայել են արտաքին հրշեջ սանդուղքը, շինության տանիքի պարագծով տեղակայված չի եղել մետաղական ճաղաշար, բացակայել է արտաքին հրդեհաշիջման համար օբյեկտի տարածքում կամ դրանից դուրս նախատեսված հրշեջ հիդանտը կամ նվազագույնը 50մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանը, ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն եղել փողակով և փողրակով։

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է համապատասխան ակտ, որը հանձնվել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Լ. Կարապետյանին, ինչպես նաև տրվել է համապատասխան կարգադրագիր՝ նշված թերությունները վերացնելու վերաբերյալ։

Բժշկական հաստատությունում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են նաև իրազեկման և խորհրդատվության աշխատանքներ՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների և ամբուլատորիաների համար հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի ժամանակ մարդկանց անվտանգության ապահովման, տարհանման, բուժհաստատություններում հրդեհային անվտանգության, հրդեհի դեպքում անձնակազմի և պատասխանատուների գործողությունների և սկզբնական հրդեհաշիջման միջոցների կիրառման վերաբերյալ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները՝ 2019թ․ նոյեմբերի 4-20-ը ընկած ժամանակահատվածում, ստուգումներ են իրականացրել նաև «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ և «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերություններում։

Ստուգման արդյունքում «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ և «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերություններում հայտնաբերվել են հրդահային անվտանգության կանոնների վերաբերյալ մի շարք թերություններ և խախտումներ։

Երկու բժշկական հաստատությունների տարբեր մասնաշենքերում մոնտաժված չեն եղել հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցերը, հաստատություներն ապահովված չեն եղել արտաքին հրդեհաշիջման համար 1 հրշեջ հիդրանտով կամ հակահրդեհային ջրավազանով, ինչպես նաև ապահովված չեն եղել համապատասխան քանակի սկզբնական հրդեհաշիջման միջոցներով՝ կրակմարիչներով։

Մարտունու բժշկակական կենտրոնում հայտնաբերվել է, որ կենտրոնի մասնաշենքերի փայտյա կառուցատարրերը մշակված չեն եղել հրակայուն լուծույթով և տանիքների պարագծով տեղակայված չեն եղել մետաղական ճաղաշարեր,ինչպես նաև կենտրոնի արխիվային պահեստների յուրաքանչյուր բաժանմունք ապահովված չի եղել առանձին արտազտիչ օդափոխությամբ։ Գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար չեն օգտագործվել ստանդարտ սարքեր և մոնտաժված չեն եղել հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցեր և մասնաշենքում մոնտաժված չի եղել հրդեհն ազդարարող ձայնային ինքնաշխատ համակարգով։

Սևանի բժշկական կենտրոնում հայտնաբերվել են, որ Էլ. տնտեսությունը մոնտաժված է ԷՏ կանոնների խախտումներով, ինչպես նաև կենտրոնի առաջին մասնաշենքի տարհանման ելքի դուռը բացվում է շարժման ուղղությամբ՝ դրսից դեպի ներս։

Տեխնիկական և հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ և «Սևանի բժշկական կենտրոն» ՊՓԲ ընկերությունների ղեկավարների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և կայացվել որոշումներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Վերջիններս հրավիրվել են Գեղարքունիքի տարածքային բաժին՝ վարչական գործով լսումների և նրանց տրվել են կարգադրագրեր՝ նշված խախտումները ողջամիտ ժամկետներում շտկելու և վերացնելու ուղղությամբ:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am