Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին

Փաստինֆո-ն գրում է․ «Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը վերջին շրջանում հաճախ է մամուլում հոլովվում։ Նախկին պաշտոնյան վիճարկում է իր պաշտոնանկության վերաբերյալ նախկինում կայացված որոշումները։ Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է` Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։

Հիշեցնենք, որ նա պաշտոնանկ է արվել ՀՀ երկրերդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: Մասնավորապես` Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ էր ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։

Ինչին անմիջապես արձագանքել էր դատախազությունը՝. նկատի ունենալով, որ «Դատախազության մասին» օրենքն արգելում է համակարգ ներկայացվուցչին լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, համապատասխան միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին:

Իշխանափոխությունից հետո, թերեւս Գագիկ Ջհանգիրյանի համար, ում անունը տարիներ շարունակ մամուլում շրջանառվել է որպես ընտրախախտումների հիմնադիր ու զինվորական հանցագործությունների կոծկման անմիջական մասնակից, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին։

Իշխանատենչ ամբիցիաներով հայտնի գործիչը, ըստ որոշ գնահատականների, կրկին ցանկանում է համակարգ վերադառնալ, ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Նրա` այս երազանքի մասին ժամանակին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը` արձանագրելով, որ այն փլուզված է:

«Այդ երազանքն իրականացնելու համար նոր սցենարներ կառուցելու, նոր սցենարներ գծագրելու ու նոր տեղերում հատնվելու անհրաժեշտություն ունեք», - տարիներ առաջ ասել էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը` հեգնելով Ջհանգիրյանին:

Ճիշտ է` երբեմնի հակառակորդներն այսօր համախոհներ են, բայց գլխավոր դատախազ դառնալու Ջհանգիրյանի նոր ծրագիրը նորից դատապարտված է փլուզման: Խնդիրն այն է, որ մյուս տարի` 2020 թ. ապրիլին լրանում է Գագիկ Ջհանգիրյանի 65 -ամյակը, ու այդպիսով կփակվի նրա` հնարավոր հավակնությունների դուռը, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ դատախազ կարող է նշանակվել 25-ից մինչև 65 տարեկան ՀՀ քաղաքացին։ Այսինքն` Գագիկ Ջհանգիրյանի` գլխավոր դատախազ դառնալու Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ երազանքը ընդամենը 4 ամսից կդառնա անիրականանալի երազանք:

Ճիշտ է` նա հայցադիմում ներկայացրել է վարչական դատարան, բայց այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չկա: Բայց եթե անգամ դատարանը շուրջ 12 տարվա վաղեմության հրամանագրի դեմ հայցը քննության առարկա դարձնի ու քաղաքական ներկայիս իրավիճակով պայմանավորված արագացված կարգով որոշի այն բավարարել, համարել, որ գլխավոր դատախազի տեղակալը կարող է զբաղվել քաղաքականությամբ, հետեւապես նրան պետք է վերականգնել պաշտոնում` ընդամենը կլուծվի նրա թոշակի հարցը:

Այսինքն` չիրականացված երազանքի համար Ջհանգիրյանը կստանա նյութական փոխհատուցում` 12 տարվա աշխատավարձը ու դատախազի կենսաթոշակ, ինչ կապահովի նրա ծերությունը»։

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am