ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրենքի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է շինությունների սեփականատերերին սույն օրենքով սահմանված պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ իր բանկային հաշվին:
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթը միտված է նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն և թափանցիկությանը: