ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ չկա. սա քաղաքական խնդիր է. Գագիկ Ծառուկյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ չեն տեսնում ճգնաժամ ՍԴ-ում եւ դեմ են քվեարկելու դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին։
«Մենք ասել ենք՝ ներկայացրեք. եթե ճգնաժամ կա, մենք կողմ կքվեարկենք: Ոչ մի ճգնաժամ չկա։ Սա քաղաքական խնդիր է», - եզրափակեց Գագիկ Ծառուկյանը: