Եթե կոռուպցիա կա, պետք չէ այն տանել ԱԺ հանձնաժողովում քննարկման, պետք է դիմել իրավապահներին.Սոնա Այվազյանը՝ «Կամազների» սկանդալի մասին (video)
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի խոսքով՝ կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ հաստատությունների գործունեության մեջ առաջընթաց կա, սակայն կան նաեւ անհանգստացնող խնդիրներ, որոնք, ըստ Այվազյանի՝ պետք է լուծումներ ստանան Կառավարության կողմից:
Անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ նվիրելու սկանդալային քննարկումներին, եւ այն կարծիքներին, թե այդ գործընթացում առկա է կոռուպցիա, Այվազյանն ասաց.
«Մենք ասել ենք՝ կոռուպցիա չկա եւ ըստ էության՝ կոռուպցիա չի երեւում եղած տեղեկատվությունից, որովհետեւ կոռուպցիան արդեն տեղ գտած հանցագործություն է, եթե նման հանցագործություն կար, ապա պետք է դիմել իրավապահ մարմիններին, ոչ թե խորհրդարանում հանձնաժողով ստեղծել։
Մանրամասները՝ տեսանյութում.