Բանակում մահերի թիվը չի նվազում. ու՞ր են սպաներն ու որտե՞ղ է բացթողումը. մեկնաբանում է փոխնախարարը (video)
«Ես չեմ կարող բացառել կոռուպցիոն դրսևորումները բանակում, բայց այն, որ շատ բան է փոխվել, դրան է նպաստում զինվորական ծառայության գրավչության բարձրացումը, այսինքն՝ մենք հայտարարել ենք զինակոչիկների թվերի աճ։ Ցանկացած դեպքում նոր սննդակարգը, հագուստի նոր որակը, այդ ամեն ինչը ժամանակին եթե արվեր, մենք այլ պատկեր կունենայինք, բարեփոխումները շատ ավելի արագ կգնային»,-լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։