Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց՝ այսուհետ բարևների առումով ժուժկալ է լինելու (video)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի մարդ է,- «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին ասել է նա:
Վարչապետին բարևելը, Փաշինյանի խոսքով, կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է․ «Ես վերջերս արձանագրել եմ, որ վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է, օրինակ՝ կարելի է վարչապետին բարևել և շտապել տարադրամի փոխանակման շուկա և հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել։ Եվ եթե նկատեք, որ ես բարևների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք մեծամտացել եմ։ Քանի որ հասկացել եմ, որ բարևի և ընդունելության մեջ պետք է զգույշ լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում.