Մոսկվայում Մարինա Սարմոսյանին կալանավորել են
Ռուսաստանում դատարանը կալանավորել է №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին՝ ծննդկաններին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու մասին գործով, այս մասին փոխանցում է ТАСС-ը:
Սարմոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ բժշկուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անփութություն» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մաստուցում» հոդվածներով:
Քրեական գործը հարուցվել է 4 տուժածների բողոքների հիման վրա, որոնց մերժել են կեսարյան հատում կատարել, ինչի արդյունքում նորածին երեխաները վնասվածքներ են ստացել ծննդաբերության ժամանակ: