Մահացել է Ռենե Օբերժոնուան
79 տարեկան հասակում երեկ մահացել է ամերիկացի ռեժիսոր եւ դերասան Ռենե Օբերժոնուան:
«Մենք ցավով հաստատում ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահացել է Ռենեն»,- հաղորդվում է դերասանի Twitter-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Օբերժոնուան նկարահանվել է «Ռազմադաշտային հոսպիտալ», «Քինգ-Քոնգ», «Այնտեղ, որտեղ թափառում է բիզոնը» ֆիլմերում եւ «Բոստոնի իրավաբանները» «Կրքի անատոմիան», «Աստղային ուղի: Հեռավոր տիեզերք 9» սերիալներում: