Դիարբեքիրի փաստաբանների պալատի նկատմամբ հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար

Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությամբ հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ: Այս մասին տեղեկացնում է ahval.me կայքը:

Հետաքննություն սկսելու պատճառը փաստաբանների պալատի կողմից 2018 թվականի ապրիլի 24-ին արված հայտարարությունն էր, որը կրում էր «Կիսում ենք հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը» խորագիրը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.

«Այն ժամանակ պատասխանատուները, վերացնելով առաջին հերթին մտավորականներին և հայերի առաջնորդներին, «Աքսորի մասին օրենքի» տակ թաքնվելով, զինվորականների և հատուկ հետախուզական կազմակերպության միջոցով 1 միլիոնից ավելի քաղաքացու դեպի Սիրիա՝ մահվան են տարել: Ցավն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը, ցավը թարմ է մնում: Մենք հարգանքով ենք հիշում բոլոր զոհված հայերին»:

Այս հայտարարության համար հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահ Ահմեդ Օզմենի և ղեկավար խորհրդի անդամներ Մահսում Բաթիի, Նուշին Ույսալ Էքինջիի, Ջիհան Ուլսենի, Սերթաչ Բուլութթեքինի, Մուհամմեդ Նեշեթ Գիրասունի, Սերհաթ Էրենի, Իմրան Գյոքդերեյի, Վելաթ Ալանի, Ահմեդ Դաղի և Նահիթ Էրենի նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am