«Հայֆիլմ» կինոստուդիայի Վերածնունդ նախաձեռնությունը հանդես է եկել բաց նամակով՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
«ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծարգո նախարար Սուրեն Պապիկյան հետհեղփոխական Հայաստանում վերջին քսան ամսում ամենից անհանգստացնող խնդիրներից մեկը, որը հնչեցրել են քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչները, փորձագետները և հասարակ քաղաքացիները , ներքին օղակների կադրային քաղաքականության օր առաջ վերանայումն և կտրուկ փոփոխությունների ենթարկելու հարցն է եղել և այդ խնդիրը բարձրաձայնում են առ այսօր։ Կադրերն են որոշում հեղափոխության հետագա ամբողջ ճակատագիրը: Արվեստի ոլորտում ներքին օղակների կադրերի աշխատանքը պետք է լինի ոչ միայն պարտականություն, այլ նաև առաքելություն և ծառայություն հանուն ազգային, պետական և հանրային նպատակների։ Հարգարժան պարոն Պապիկյան, օր առաջ վերանայե՛ք պատմական կիսաավեր «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կադր, քաղաքացիական հասարակության, երիտասարդական ակտիվ նախաձեռնությունների և կազմակերպության հետ որևէ կապ չունեցող, կառույցում մեծ պարտքեր կուտակած, «Հայֆիլմում» փարթիներ և երեկույթներ կազմակերպած և երիտասարդության ծրագրերին ու կոչերին անհաղորդ, անտարբեր, կինոյի, արվեստի և մշակույթի ոլորտից բացարձակապես հեռու, մինչ օրս նրա նշանակման պատճառները անհայտ մնացած «տնօրեն» Դավիթ Կարապետյանին, որպեսզի նոր սերունդը կարողանա քայլ առ քայլ իրականանցնել իր «Նոր սերունդ» ծրագիրը։ Պարոն Պապիկյան, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը և «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն արդեն երեք տարի պատրաստ են մեկնարկել բոլոր սկզբնական գործողությունները՝ հանուն« Հայֆիլմի» բրենդի զարգացման և հայ կինոյի հեղինակության բարձրացման։ Քայլեր որոնք կարող են, բարձրացնել նաև նախարարության և նույնիսկ ամբողջ կառավարության հեղինակությունը։ Դուք կատարե՛ք ձեր քայլը, և մենք ծանր հրետանին առաջ կտանենք։ Հարգարժան պարոն Պապիկյան, սպասում ենք կադրային վերանայմանը, որպեսզի առաջ շարժվենք։ Մնացյալը նոր սերնդի, պետության և քաղաքացիական ակտիվ հասարակության ճիշտ կազմակերպված փոխահարաբերությունների ընթացքից է կախված։ Խորին հարգանքով՝ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն, «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպություն»։
ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը:
Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:
Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը:
Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը:
Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում:
Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները:
Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հունվարի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 414 սենյակում ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման
ձեւաչափով կհյուրընկալեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:
Խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են
լուսաբանել հանդիպման միայն առաջին 10 րոպեն:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 14-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ գնաճի միտումները սպառողական շուկայում:
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։
Հունվարի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդիրը. հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու իրավունքների ոտնահարումը. Փաշինյան- Ալիև հանդիպումը Մոսկվայում
Հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Մոսկվայում. հայ գերիների վերադարձի խնդիրը. արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. ներքաղաքական զարգացումներ: