Ռամզան Կադիրովի շնորհավորանքը Արթուր Վանեցյանին. լուսանկար
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելիներս, այսօր մեր եղբայր Արթուր Վանեցյանի ծննդյան օրն է: Չնայաց իր երիտասարդ տարիքի, Արթուր Վանեցյանը ստացել է հիանալի կրթություն, այդ թվում նաև գեներալի հմտություններ: Նա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հետևողականորեն զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, որոնք ղեկավարել է 2018 թ.-ից սկսած:
Վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ ընկերն է և Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերություների ամրապնդման կողմնակիցը:
Անկեղծորեն շնորհավորում եմ Արթուր Վանեցյանի ծննդյան օրը, մաղթում քաջառողջություն և հաջողություններ»: