Տոնածառի միջոցառմանը 750 հազար դոլար հատկացնելը հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկել ամանորյա միջոցառումների համար կառավարության կողմից 271 մլն դրամ հատկացնելու նախագծին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ես երբեւէ դեմ չեմ եղել տոները նշելուն եւ կարծում եմ, որ ցանկացած տոն պետք է նշվի պատշաճ, բայց 750 հազար դոլար հատկացնել ամանորյա միջոցառումներին ես համարում եմ քաղաքապետարանի կողմից ցինիկ վերաբերմունք՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ խնդիրներ կան Երեւանում, որ հրատապ լուծում են պահանջում»,-ասաց նա:

Զոհրաբյանը հավելեց, որ եթե երեւանցիների բոլոր կենսական խնդիրները լուծված լինեին՝ աղբահանություն, քաղաքի լուսավորություն, դա այլ իրավիճակ կենթադրեր. «Հատկապես արվարձաններում կարծես ռմբակոծված Դրեզդենը լինի լուսավորության եւ ասֆալտապատման առումով: Էլ չեմ խոսում վերելակների մասին, որոնց մոտ 10-15 տոկոսը մահվան վերելակներ են, որ շահագործել չի կարելի: Եվ այս պայմաններում 750 հազար դոլար հատկացնել Ամանորի միջոցառումներին, ես սա համարում եմ հերթական ցինիզմը: Այդ պատճառով ԲՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Դիտարկմանը, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Հասմիկ Խաչունցը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է լինելու հրապարակում եւ դա հնարավորություն է մի մեծ ընտանիքի մի մասը զգալու, վարչապետի հետ նշելու Ամանորը հրապարակում, նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ պարոն Փաշինյանի հետ հրապարակում Ամանորը կարելի էր նշել շատ ավելի զուսպ գումարներով եւ չեմ կարծում, որ պարոն Փաշինյանի համար գումարի չափն է եղել կարեւոր: Տոնը տոն չէ գումարով, արված ծախսի քանակով, տոնը հոգեվիճակ է, տրամադրություն է: Կարող էին ծախսել 100 հազար դրամ եւ տրամադրությունը լիներ տոնական, բայց եթե այսօր երեւանցին ունի բազում կենսական խնդիրներ եւ ես վստահ եմ, որ ոչ մի երեւանցին, բացի դեմագոգներից եւ պոպուլիստներից, չի կարող ողջունել, երբ իր վերելակը քանդված է, իր երեխան նստում է մահվան վերելակ, 750 հազար դոլար հատկացնում են տոնածառի միջոցառմանը»:

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են մարդատար «Գազել» և «ԳԱԶ 322132» մանկիշի ավտոմեքենաները Լարված իրավիճակ Լոռու մարզում Կոռուպցիայի նոր օղակ. ուզում էին, որ լավ լինի, ստացվեց ինչպես միշտ Գազի գնի բարձրացումը ձեռնտու չէ «Գազպրոմ Արմենիա»-ին. ո՞ւմ է ձեռնտու ՍԴ-ի նկատմամբ ճնշումները հատում են իրավական և բարոյական կարմիր գծերը. կանգնած ենք ներքին իրավական անվտանգության խնդրի առջև. Գոհար Մելոյան Գործարար Սամվել Կարապետյանը կրկին պապիկ է դարձել Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Կոչ եմ անում գործընկերներիս բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսեւորման դեմ․Վարդան Պետրոսյան Գեղարքունիքում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում, ձյան մեջ. կա 6 վիրավոր Եթե անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան՝ պետք է ամբողջությամբ հետաքննենք․ Արմեն Գրիգորյան ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը` Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին. տեսանյութ Բավականաչափ տվյալներ վկայում են՝ Կուտոյանն ինքնասպան է եղել. Արթուր Դավթյան (տեսանյութ) Կոնկրետ Կուտոյանի հետ ոչ մի հարց չկա. ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմանտիկ հակահեղափոխականից պրագմատիկ հեղափոխական` կես քայլ է Դիակը չսառած՝ քաղաքական կեղտոտ խաղեր են սկսել. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Ինչու են սպանվում կամ (ինքնա)սպանվում «թավշյա» Հայաստանում «Պատեհ առիթ չէ». Սերժ Սարգսյան Ես ցավ եմ ապրում. Տարոն Մարգարյան Յուրի Խաչատուրովը՝ Գեորգի Կուտոյանի մասին «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է․ԺՀԿ-ի հայտարարությունը Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․Արթուր Վանեցյան Տեղի է ունենում Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը (Ուղիղ) «Ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆեյքերը աջակցում են իշխանական պրոպագանդիստներին. Ստյոպա Սաֆարյան. Մաս 2 «Գեորգի Կուտոյանը գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը». Սամվել Ֆարմանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով: Բանախոս՝ Հրանուշ Խառատյան՝ ազգագրագետ Հունվարի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր. ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությունները՝ Արցախյան հարցում տեղաշարժի շուրջ, անհանգիստ սահմաններ, հարակից հարցեր, հնարավոր զարգացումներ»: Հունվարի 20֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի և հոգեբան Սամվել Խուդոյանի ասուլիսը: Թեման՝ քաղաքային տրանսպորտի վարորդների պահվածքը և քաղաքացիների բողոքները։ Հարակից այլ հարցեր ևս։ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնությունը: ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հունվարի 19-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Թեմա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերն ու տվյալները․Պատկերն իրականությունում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից»․Որտե՞ղ է սխալվել Ն․Փաշինյանը։ ՀՀ ներդրումային միջավայրի խոցելիությունը։ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, Բաքվից փախստականներ, ԱՄՆ-ի բնակիչներ Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Միքայել Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Թեմա.- Բաքվի ջարդերից 30 տարի անց. Իրադարձություններն ականատեսների աչքերով: Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` Թբիլիսիից ` Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։ Հունվարի 17-ին ժամը 10։30-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները ևժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ... Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: