«Խփում են, թքում կապիկի վրա». լքված կապիկ` Վարդան Ղուկասյանի ռեստորանում (լուսանկարներ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ տարբեր քաղաքացիներից և ներկայացնել ՀՀ տարածքում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դրսևորվող դաժան վերաբերմունքի մասին տեղեկություններ: Այս անգամ ահազանգ է հնչել Գյումրի քաղաքից, որտեղ անմարդկային պայմաններում կապիկ է պահվում: «Գյումրիի այգում լքված ռեստորանի կողքին անտերության մատնված, անտանելի պայմաններում կապիկ է պահվում: Այսօր նկատեցի, որ խփում են անցորդները, թքում վրան... ինչպե՞ս կարելի է փրկել այս կենդանուն: Գյումրիի զբոսայգում՝ Օազիս ռեստորանի կողքին է»,- հայտնեց ահազանգող քաղաքացին:

Վերջինս նշեց նաև, որ խոսքը գնում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող ռեստորանի մասին:

«Այսօր տարօրինակ բան նկատեցի... ռեստորանը լքված էր, այսպիսի բան դեռ չէր եղել: Կապիկին կերակրում էին աշխատողները, բայց հիմա մարդ չկա այնտեղ: Ճագարներ էլ կային, բայց վանդակներն արդեն դատարկ են»,- մանրամասնեց քաղաքացին՝ ընդգծելով, որ կապիկն այժմ գոյատևում է «անցորդների տվածով»: Ընդգծենք, որ «Օազիս» ռեստորանը հայտնի է բոլորին և պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայիս պատգամավոր Վարդան Ղուկասյանին: «Օազիս» ռեստորանը գտնվում է հանրային տարածք համարվող զբոսայգու տարածքում, որը «զավթել է» Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Անբերդ» ՍՊԸ-ը: ՀՀ տարածքում մասնավոր տարածքներում անազատ պայմաններում բոլոր կենդանիները պահվում են ապօրինաբար՝ առանց լիազոր մարմնի կողմից տրամադրված անհրաժեշտ թույլտվության: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդվածներից մի քանիսն անգամ լիովին բավարար են ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների խնդիրը լուծելու համար: Այն, որ խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում Կառավարության կամքի և բավարար միջոցների բացակայության հետևանք է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտորեն անտեսվում են «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հաճախ չեն տիրապետում մասնագիտական տեղեկատվության և իրավական նորմերին:


Օրերս մամուլում հրապարակվեց նաև. «2012-ի հունիսի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի N1753 որոշմամբ «Անբերդ» ՍՊԸ-ին է օտարվել այգու 1270 քառակուսի մետր տարածքը՝ կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման, ատրակցիոն խաղերի տեղադրման համար։ Օտարման պահին «Անբերդ» ՍՊԸ-ի բաժնետերը Ղուկասյանների ընտանիքն է եղել՝ 50 տոկոսը պատկանել է Վարդան Ղուկասյանին, մյուս 50-ը՝ եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին»։ Զբոսայգու հողերի օտարումից հետո այնտեղ կառուցվել է Գյումրիի քաղաքապետին պատկանող «Օազիս» ռեստորանը։

«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»: Այսինքն, անհրաժեշտ է լիազորված մարմնի /Շրջակա միջավայրի նախարարություն/ թույլտվություն: Ավելի վաղ ՇՄՆ-ը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է՝ «Նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»: Ելնելով վերոգրյալից փաստենք՝ ՀՀ բոլոր մասնավոր տարածքներում վայրի կենդանիներն անազատ պայմաններում ապօրինաբար են պահվում:

Այնուհետև «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահելու կարգը. 1. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիները պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալված օղակավորվում են»։ Նշված պարագայում խախտված են կենդանու կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառված չէ պահելու վայրից կենդանիների փախուստը: Հոդված 27․2-ը սահմանում է. «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը.

1. Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»։ Նշված դեպքում վայրի կենդանիներ պահելու նպատակը չի կարող համապատասխանել օրենքով սահմանված նպատակներից և ոչ մեկին։ Այս դեպքում, կենդանուն սոված և առանց խնամքի թողնելը դիտվում է նաև որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք: Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից հետո, «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը ենթակա է քրեական պատասխանատվության: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 1059 անգամ
Լրահոս
Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am