«Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է». Կարո Փայլան (լուսանկարներ)
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Անի: Այս մասին հայազգի պատգամավորը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այցելեցինք Անի քաղաքը: Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է: Գետը, որ հոսում է քաղաքի մոտով, վերածել են թուրք-հայկական սահմանի: Սահմանը արդեն 26 տարի է՝ փակ է: Այն օրը, երբ վերակառուցենք քանդված կամուրջը, տոն կլինի Անի քաղաքի համար»,-գրել է Փայլանը: