Ծաղկեպսակ Գյումրիում` Ռոբերտ Քոչարյանի կողմից
Գյումրիում Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող երկրաշարժի անմեղ զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես ամեն տարի, բազմաթիվ ծաղկեպսակներ էին տեղադրվել։ Պետական ու մասնավոր կառույցների՝ պետական եկամուտների կոմիտեի, Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, գարեջրի գործարանի, ռուսական ռազմաբազայի անձնակազմի, ՀՀ վարչապետի ու նախագահի կողմից տեղադրված ծաղկեպսակների կողքին կար նաև ծաղկեպսակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից։
aravot.am