Սա արդեն չափազանց է՝ նույնիսկ Նիկոլի սրտի վնգստացող դատախազության համար

Եվ այսպես, 2–րդ նախագահին անորոշ ժամանակով՝ առնվազն մինչեւ Մարտի 1-ի գործով «իբր թե» դատավարության վերջին վայրկյանը պատանդի կարգավիճակում պահելու Փաշինյանի որոշումն ատամներով պաշտպանող դատախազները հերթական քայլը արեցին արդարադատության դեմ. «ամբաստանյալ Քոչարյանին» գրավի դիմաց ազատ արձակելու հայցը մերժելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրին։

Առանց որեւէ տեսանելի պատճառի։ Ոչ թե՝ որովհետև ինչ-որ բան ունեն նրա դեմ, կասկածում են նրա պրոֆեսիոնալիզմին կամ անաչառությանը, այլ՝ միայն նրա համար, որ ինչ-որ մեկը՝ «շա՜տ օբյեկտիվ» եւ գլխավորը՝ դատավորների ներքին խոհանոցին «քաջատեղյակ» ֆեյսբուքյան մի օգտատեր մտքով անցկացրել է դեռեւս մայիսին՝ «համենայն դեպս» գործ տալ դատավորի վրա. գրառում է արել նրա դեմ։

Մտածել, մտածել, ու գտել է «տհաճ անակնկալներից» խուսափելու ձեւը՝ գրել է, որ Պապոյանը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, «մասնակցել» է Արցախի գործող եւ նախկին նախագահների միջնորդությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման կայացմանը՝ բնականաբար, սույնը հիմնավորող որեւէ փաստ կամ փաստարկ չբերելով։

Պապոյանն անպատասխան չի թողել «հույժ հավաստի» այդ հրապարակումը՝ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրեն անհիմն զրպարտելու համար, եւ հիմա գործը գտնվում է ԱԱԾ վարույթում։ ԱԱԾ քննիչները, ազգային անվտանգության մարտահրավերները թողած՝ «քննում» են, «քննում», զրպարտության փաստ արձանագրվե՞լ է, թե՞ չէ, ու տեղ չեն հասնում։

Ինչպես հավաստեց դատավորը, ի գիտություն մեղադրող կողմի, իրեն ոչ մեկը այդ հարցով չի անհանգստացրել, չի հրավիրել հարցաքննության, իր հետ կապված՝ որեւէ օպերատիվ գործողություն չի իրականացրել։

Արդարադատության շահերին ծառայող ցանկացած քննիչ կամ դատախազ դրանից պիտի որ հետեւություն աներ, որ Ֆեյսբուքում ինքնադրսեւորված անհայտ անձը, մեղմ ասած, սուտ է ասել։ Բայց ոչ։ Նիկոլի սրտի դատախազները, թերուդեմերը ծանրութեթեւ անելով, հանգել են «տրամաբանական» եզրակացության, որ ֆեյսբուքյան «ինֆորմատորի» տարածած ստահոդ մեղադրանքի վերաբերյալ «հասարակության» մեջ առաջացած «ողջամիտ կասկածները» փարատելու ամենակարճ ճանապարհը Պապոյանին Քոչարյանի գործից անվտանգ հեռավորության վրա պահելն է։

Այդ հնարքը մեկ անգամ արդեն հաջողությամբ աշխատել է հուլիսի սկզբին, երբ Վերաքննիչ դատարանը, դարձյալ պաշպանական կողմի նախաձեռնությամբ, քննում էր Քոչարյանի սահմանադրական անձեռնմխելիության հարցը։

Այն ժամանակ՝ ոչ պակաս արհեստական պատճառաբանությամբ, մեղադրող կողմը ինքնաբացարկի մի միջնորդություն էլ փաստաբանների վստահության սանդղակի բարձր հորիզոնականներում գտնվող, այսինքն՝ անկախ, անկողմնակալ դատավորի համարում ունեցող Վազգեն Ռշտունուն ներկայացրեց։ Հիմնավորումն այն էր, թե նա հրապարակավ համաձայնություն է հայտնել Քոչարյանի դեմ սանձազերծված «պատերազմի» ընթացքում առաջին անգամ նախագահին անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած Ալեքսանդր Ազարյանի որոշմանը։

Դե, նա էլ, «շառից-փորձանքից» հեռու, բավարարեց միջնորդությունը՝ ասելով, որ չի ուզում՝ կողմերից մեկի մոտ կասկածներ մնան իր անաչառության վերաբերյալ (բոլորը հո չե՞ն կարող Ալեքսանդր Ազարյան եւ Դավիթ Գրիգորյան լինել)։ Եվ մեղադրող կողմը դեմքի լուրջ արտահայտությամբ այդ փաստն էլ օգտագործեց, որպես եւս մեկ «հիմնավոր ապացույց», թե ինչու դատավոր Պապոյանը չպետք է վարույթ ընդունի այս գործը։

Այսպիսով Նիկոլի սրտի դատախազությունը, մի ուրիշ ձեւի համակված «Հիսուսի բարդույթով», ըստ էության, «պաշտոնապես» արձանագրեց՝ վնգստացողների դասին չպատկանող որեւէ դատավոր իրավունք չունի անգամ մոտ գնալ Քոչարյանի նկատմամբ իրականացվող «չարդարադատությանը»։

Այսինքն՝ յուրաքանչյուր դատավոր, որ իր կենսագրությամբ, նախորդ որոշումներով, կեցվածքով, «ընկերական, բարեկամական, խծբ-ական եւ այլ» կապերով չի ապացուցել արմենդանիելյան կամ առնվազն աննադանիբեկյան դառնալու պատրաստակմությունը՝ ցույց չի տվել, որ պատրաստ է առանց աչքը թարթելու դակել դե յուրե դատախազությանը, իսկ դե ֆակտո՝ անձամբ Փաշինյանին անհրաժեշտ ցանկացած ակտ, միջնորդություն կամ որոշում, աչք չի փակել Սահմանադրական դատարանի որոշումների վրա, պաշտպանական կողմին չի զրկել իր փաստարկները ներկայացնելու հնարավորությունից, ի սկզբանե կասկածի տակ է. ավտոմատ կերպով դասվում է անբարեհույսների շարքը եւ հանգրվանում Քոչարյանի նկատմամբ «թուլություն ունեցողների» սեւ ցուցակում։

Դատավորը կբավարարի՞ մեղադրող կողմի ցանկությունը, թե՞ կհերոսանա՝ ոչ ասելով Քոչարյանի հանդեպ օրը ցերեկով լկտիաբար իրականացվող Լինչի դատաստանին, կիմանանք դեկտեմբերի 9-ին…

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 2628 անգամ
Լրահոս
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am