Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. թվեր և փաստեր

Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց պետությունը դեռ ամբողջությամբ չի լուծել աղետից տուժած քաղաքացիների բնակարանի հարցը։ Չլուծված է մնացել 553 ընտանիքի հարցը։ Այս ցավոտ թեման, մշտապես, եղել է շահարկումների առարկա։ Ինչպես շատ հարցերում, այս դեպքում ևս մարդկանց էմոցիաների հետ խաղալ սիրողները տարիներ շարունակ անկոտրում համառությամբ կրկնում էին, որ ոչինչ չի արվել, մարդիկ շարունակում են ապրել տնակներում:

Նոր իշխանությունն էլ ի լուր աշխարհի հայտարարեց, որ 2021 թվականին խնդիրն ամբողջությամբ կլուծվի և «աղետի գոտի շահառու» հասկացությունը կվերանա՝ ներկայացնելով, որ նախկին իշխանությունները ոչինչ չէին արել: Հարց կառաջանա՝ եթե նախկինները ոչինչ չեն արել կամ կարգին չեն արել, ապա դու ինչպես ես 31 տարվա խնդիրը միանգամից լուծելու կամ ինչպես է մնացել ընդամենը 553 ընտանիքի չլուծված խնդիր։

Հիմա այն մասին, թե ով, երբ և ինչքան է արել:

Ներկայացնենք առավել մանրամասն և ըստ տարիների: Այսպես, մինչ Ռոբերտ Քոչարյանի ` ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակվելը, պետական բյուջեն աղետի գոտու նկատմամբ խորը անտարբերություն էր ցուցաբերում. Աղետի գոտու վերականգման համար հատկացվող և նախատեսված տողի դիմաց միշտ եղել է 0 դրամ:

Ի՞նչ աշխատանք է կատարել Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում ղեկավարման (նախագահության և վարչապետության տարիներին): Ուսումնասիրեցինք որոշ թվային պատկերներ, դիտեցինք նաև այդ ժամանակների տեսանյութեր համացանցից, որոնք կտեղադրենք ստորև:

Իսկ 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով:

Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը (այսպես կոչված ԲԳՎ-ները), որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը:

1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր 13101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար:

Բնական է, որ միայն պետական բյուջեն ին զորու չէր աղետի գոտի վերականգնել, ուստի երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացել են աշխատանքին՝ նպաստելով նոր շենքերի ի հայտ գալուն:

Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկներ, Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրիում՝ մասնավորապես, կատարվել է ճանապարհաշինական և այլ ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ աշխատանք: Լուսավորվել և բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ և այլ: Ահա այսպիսի պատկեր ստացվեց:

1988 թվականից մինչև 2008-ը տարբեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ ծրագրերով բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի, իսկ 2008-ից մեկարկած պետական ծրագրով բնակարան է ստացել 4839 ընտանիք, իսկ մնացյալ 553-ի հարցը պետք է լուծվի առաջիկա երկու տարիներին, ամեն դեպքում այդպես է ասվել: Հետևությունները թողնում ենք ըներցողներին:

Պետք է արձանագրենք, սակայն, որ չափազանց ակնհայտ այս վիճակագրությունն ու փաստերը անտեսվեցին, երբ առաջին պլան եկավ քաղաքական պատեհապաշտությունը: Այսպես, իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հունիսի 18-ին Գյումրու ավագանին որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից, «սիմվոլիկ պատահականությամբ» էլ դեկտեմբերի 7-ին կալանավորվեց:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադառնալով կատարվածին, նշել էր. «Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում,- ասել է Վ. Սողոմոնյանը և հավելել,- Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից»:

Գյումրեցիները, իրոք չեն մոռացել պատմությունը: Ասում են, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, շատ հաճախ սեփական լավն ու վատը չի կարողանում տարբերակել, ընկնում է ամբոխահաճո տոնայնության հետևից։ Սակայն ոչ միշտ է այդպես։ Սպիտակում, որտեղ աղետի գոտի հասկացությունը դեռ կա, այնուամենայնիվ, շատերն են հիշում, թե որ նախագահի օրոք ինչ է կատարվել։ Սպիտակում մեր նկարահանող խումբը դեռ նախորդ տարի հանդիպեց աղետը տեսած ու վերապրածներից շատերին։ Պարզվեց, որ պատմության նենգափոխությունն ու կատարված գործի սևացման փորձերը մեղմ ասած այդքան էլ արդյունավետ չեն:

Նյութը՝ yerevantoday.am-ի

դիտվել է 457 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am