Իշխանության հորթային հրճվանքն ու ՀՅԴ-ի` պատմական ապագա ունենալու փորձությունը

Վերջին օրերին իրադարձությունները բուռն են զարգանում Հայ հեղափոխայան դաշնակցության շուրջ: Մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե կուսակցական ղեկավար մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով պարտիզանական գործողություններ իրականացնել իշխանության դեմ, ընդհուպ մինչև պատրաստ լինել ձերբակալություների:

Պարտիզանական պայքարի տեսության հեղինակը, ըստ տեղեկությունների, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:
Դրան հաջորդեց Նիկոլ Աղբալյան ՀՅԴ երիտասարդական միության կազմից երեք երիտասարդների հեռացումը, որոնք Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեցին, թե կուսակցության ներսում լուրջ տարաձայնություներ կան` կապված ԿԳՄՍ նախարարության մոտ տեղի ունեցող ակցիաների և նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու հետ:
Կուսակցության ղեկավար մարմնի ներկա և նախկին ներկայացուցիչները հրապարակավ հերքեցին այս պնդումները: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակավ հայտարարեց` նման շրջաբերական գոյություն չունի: Նրա խոսքով` հոկտեմբերին տեղի է ունեցել կուսակցության մարզային կոմիտեների, Գերագույն մարմնի ղեկավար կազմի, Ուսանողական և Երիտասարդական միությունների վարչությունների խորհրդաժողով, որին մասնակցել է 150 դաշնակցական, այդ թվում՝ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի որոշումը կայացվել է Դաշնակցության Երիտասարդական միության նիստում, իսկ հոկտեմբերին կայացած ղեկավար կազմի խորհրդաժողովում, որին ներկա է եղել նաև Հրանտ Մարգարյանը, Արայիկ Հարությունյանի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել, և չի քննարկվել նաև Երիտասարդական միության կողմից իրականացվող ակցիաների հարց։
Իր հերթին` ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որեւէ անձի ստվերային կառավարում, նրանք, ովքեր նման պնդումներ են անում, պարզապես չեն ճանաչում ՀՅԴ-ն: Հրանտ Մարգարյանի պնդմամբ` ամիսներ առաջ ինքը հրաժարվել է կուսակցության ղեկավարի համար թեկնածության առաջադրումից և այժմ հեռու է կուսակցության կառավարումից: Նա հայտարարել է նաեւ, որ ստեղծել է Կամավորական շարժում ՀԿ ու դրա միջոցով է շարունակելու իր պայքարը Հայաստանի եւ հայ ժողովրդի ազատագրության համար:
Այն, որ Դաշնակցությունն ունի լուրջ խնդիրներ, և այդ խնդիրներն այսօր չեն առաջացել, պարզ է: Ակնհայտ է նաև, որ ՀՅԴ-ին ներքին խնդիրների լուծումը հեշտ չի տրվում: Թերևս ՀՅԴ-ն խնդիր ունի իր կանոնադրությունը համապատասախանեցնել 21-րդ դարի պահանջներին, բայց դա ամեն դեպքում այդ կուսակցության ներքին գործն է:
Դաշնակցությունն իր 130-ամյա կենսագրության ընթացքում սովորական կուսակցությունից վերաճել է ինստիտուցիոնալ ազգային համակարգի, ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ արտերկրում: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել պատմական տարբեր փուլերում ՀՅԴ ցուցաբերած վարքագծին և հռչակած քաղաքական կուրսին: Կարելի է անվերջ քննադատել, ընդունել կամ չընդունել ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը` իշխանության մաս կազմելու ընթացքում` սկսած կոռուպցիային տուրք տալուց, վերջացրած գաղափարական ուղենիշներից հեռանալով` դրա հիմքերն առկա են:
Այսքանով հանդերձ` հնարավոր չէ հերքել, որ դաշնակցությունը պատմական փաստերի և հանգամանքների բերումով ազգային օրակարգի առաջնային խնդիրների պատասխանատվությունն ստանձնելիս մշտապես եղել է կարևոր դերակատար: Եվ այն, որ կուսակցությունն այսօր ներքին խմորումների և ընդվզումների բուռն փուլ է ապրում, վկայում է այն մասին, որ բացի պատմական անցյալից` ՀՅԴ-ն ունի հնարավորություն` կառուցելու նույնքան պատմական ապագա: Այդ պոտենցիալն առկա է ՀՅԴ-ի շարքերում, որտեղ կան ազնիվ և գաղափարական մարդիկ, առկա է նաև ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ վերջին շրջանում պայքար մղող երիտասարդների մոտ, որոնք, անկախ ներքին տարաձայնություններից, կարողացան ի ցույց դնել նախանձելի կազմակերպվածություն: Յուրաքանչյուր քաղաքական թիմ կերազեր իր կողքն ունենալ երիտասարդների այդպիսի թիմ: Փորձը նաև ցույց է տվել, որ ՀՅԴ-ն` որպես կառույց, կարողանում է ուժեղանալ ընդդիմադիր ճամբարում գտնվելու ժամանակ:
Ինչ վերաբերում է օրվա իշխանությանը, առնվազն անհասկանալի էր, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ ինչու են հորթային հրճվանք ապրում դաշնակցության ներքին խնդիրների և պառակտման մասին խոսելիս: Այս մարդկանց քաղաքական տհասության աստիճանը թույլ չի տալիս հասկանալ, որ Դաշնակցության և ընդհանրապես որևէ այլ քաղաքական ուժի ջլատումից և թուլացումից իշխանության թիմը ամենևին էլ չի ուժեղանում: Ուժեղ Դաշնակցությունը և ընդհանրապես ուժեղ ընդդիմությունն առաջին հերթին անհրաժեշտ է` ազգային ամուր դիմադրողականություն և ուժեղ պետություն ունենալու համար. սա հասկանալ է պետք: Իսկ եթե չեք հասկանում` հանգիստ նստեք տեղներդ` ՀՅԴ-ն պառակտումներին և տարաձանություններին դիմանալու տարիների փորձառություն ունի, իսկ ձեր փորձությունները դեռ առջևում են:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2471 անգամ
Լրահոս
Փաշինյանի գլխավորությամբ իշխանությունը համավարակը ծառայեցրել է սեփական շահերին. (video) Իշխանությունը որքան էլ «ձեռք առնի» իր ընդդիմախոսներին, միևնույն է մտահոգված է նրանց ակտիվացումից.Վիգեն Հակոբյան (video) Այսուհետ «Մարտի 1»-ը Հայաստանի սև էջերից է՝ ի հիշատակ կորոնավիրուսի անմեղ զոհերին.Մանթաշյան (video) Շատ արագ կարող է ամեն ինչ փոխվել․ Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ «Շենգավիթ» ԲԿ-ն՝ ծննդկանի մահվան մասին Դե քեզ տեսնենք, Նիկոլ ապի, սկսիր սխալներդ ուղղելուց Նիկոլի այլասերված իրավապահ համակարգը ե՞րբ է հասնելու Շիրակի պետական համալսարան Փաշինյանին տալ «Մորուք» ծածկանունը կարող էին միայն Քյարամյանի ղեկավարմամբ ՀՀ ԱԱԾ-ում գործի անցած իմքայլականը Ինչպես փնթի խոսում է, այնպես փնթի էլ «կառավարում» է երկիրը Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը. Լուսանկար Մտահոգվելու նոր առիթներ Հայաստանի համար կարևոր արաբական երկրներում Ուշադրություն դարձրեք Աշոտից աջ գտնվող երիտասարդներին, որտեղ նրանք մի կերպ նստած են՝ բացահայտ անջատված ուղեղներով. Տեսանյութ Ռուսական շահերի սպառնալիք, ազդեցության կռիվ. Ի՞նչն է սահմանափակում Երևանի ընտրությունն անվտանգության հարցում Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած Նույնիսկ պետական բուժհաստատություններում նորմալ չեն հասկանում, թե կորոնավիրուսն ինչ է Պարոն վարչապետ, Դուք մեր դուխը կոտրում եք. բողոքի ակցիա կառավարության դիմաց: (video) Հանրության լուռ ու պահպանողան մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը Նիկոլ Փաշինյանը չի լսել «էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ մի ուրիշ այիբ» ժողովրդական ասացվածքը. Միհրան Հակոբյան Էս անմակարդակ պահվածքից արդեն հոգնել ենք, ներվեր չի մնացել. Էդմոն Մարուքյան Լակոտի կոմպլեքսով տառապող այս չկայացած էժան դերասանին փոխանցեք՝ եթե այդքան դուխով ես, ապա ուղիղ խոսիր. Արսեն Բաբայան Առաջին հերթին պետք է հասկանալ` ինչ չի կարելի անել Արցախի հարցում. քննարկում քաղաքագետների հետ. Քոչարյան. տեսանյութ Իշխանությունը, որը ժողովրդին ժուժկալության կոչ է անում, պետք է ինքը ամենաժուժկալը լինի. Մարուքյան Երբ քեզ սկսում են խփել գոտկատեղից ներքեւ, դու էլ պատասխանում ես գոտկատեղից ներքեւ «Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ». Արարատի մարզի բնակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԱյլընտրանք՚՚ հկ համանախագահներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը: Թեմա՝ Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալախծ պայքարը, կտրվի ինֆորմացիա, թե ինչ ակցիեներ է իրականացնելու ՙՙԱյլընտրքանք՚՚ հկ-ն՝ ուղղված կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս: Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների: Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18֊ին՝ ժամը 14։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա.աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Տնտեսական զարգացման նախաձեռնությունների խորհրդի անդամ Էդուարդ Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ մաքսատուրքերի թանկացում. առևտրականների բողոքի ակցիաները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. տնտեսական զարգացման հեռանկարները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub